• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մատենադարանը մեկ տարում՝ թվեր, ծրագրեր | Աննա Դանիելյանի հարցազրույցը Արա Խզմալյանի հետ Մատենադարանը մեկ տարում՝ թվեր,... 19:43
Հակաահաբեկչական գործողություն Թուրքիայում. «Հարևաններ» Հակաահաբեկչական գործողություն Թուրքիայում. «Հարևաններ» 18:59
Օրը՝ 60 վայրկյանում | 26.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 26.12.2025 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՔԿԱԳ գործակալության նախկին պետը օտարերկրյա որդեգրումների հարցում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Իրավունք
16:1517 Հոկ, 2023

ՔԿԱԳ գործակալության նախկին պետը օտարերկրյա որդեգրումների հարցում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտմամբ գործունեություն իրականացնելու մասին, պատասխանատու լինելով որդեգրման հետ կապված ֆինանսական կամ այլ օգուտի ստացումը կանխելու համար, չի իրականացրել որևէ հսկողություն: Արդյունքում՝ ոլորտում գործող կազմակերպությունները, առանց թույլտվության և համապատասխան ընթացակարգ անցնելու, շարունակել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:

Բացի դրանից՝ Ա.Ս.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Ա.Գ.-ի հետ (որդեգրումների վերաբերյալ դատարանում քննվող քրեական վարույթով մեղադրյալ), դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելու ուղղությամբ (որդեգրման կապակցությամբ ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելում և որդեգրման միջնորդական գործունեության կանխում):

Արդյունքում՝ Ա.Գ.-ն ոչ միայն ստացել է չարդարացված ֆինանսական օգուտ, այլև յուրաքանչյուր երեխայի որդեգրման գործընթացն իրականացնելու համար ստացել է առանձին փոխհատուցում, ինչը հակասում է Կոնվենցիային. յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Ա.Գ.-ին փոխանցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող չափից ակնհայտ բարձր գումար:

Բացի վերոնշյալը, օտարերկրացիների կողմից ներկայացված փաստաթղթերում բացակայել են երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով: Ա.Ս.-ն, լինելով վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրելով որդեգրողների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, ՀՀ կենտրոնական մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) առաջարկել է օտարերկրացիներին տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն՝ անտեսելով երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր վերոնշյալ փաստաթղթի բացակայությունը:

Ա.Ս.-ի արարքների արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ. օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձի կողմից անխոչընդոտ կատարվել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երկու և ավելի երեխաների վաճառք:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (10 դրվագ):

Նույն քրեական վարույթի շրջանակում՝ 2023 թվականի մայիսին, քրեական հետապնդում էր հարուցվել ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20 հազար եվրոյով և 5 հազար ԱՄՆ դոլարով երկու երեխաներին վաճառելու փորձ կատարած Դ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու կամ ավելի երեխայի վաճառքի փորձ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ342
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևան-Սևան ավտոճանապարհը մաքրվում է ձյունից ու մշակվում աղ-ավազով 11:4027 Դեկ, 2025
  • Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանրաքվեի դնել հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը 11:1627 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5427 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 10:2927 Դեկ, 2025
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը 10:2627 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0727 Դեկ, 2025
  • ՏԿԵ նախարարը հետևում է Արմավիրի մարզի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգմանը 09:5027 Դեկ, 2025
  • 23 տարի առաջ այս օրը գրանցվել են պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան 09:2627 Դեկ, 2025
  • 15,000 էլեկտրոմոբիլների քվոտայի մեջ 12,000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն․ Պապոյան 09:2127 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ ՊՆ կոլեգիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները 09:1127 Դեկ, 2025
  • Բալահովիտում այրվել է ավտոմեքենա 08:5127 Դեկ, 2025
  • «Իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ»․ Փաշինյանը՝ վաղվա պատարագի մասին 08:3927 Դեկ, 2025
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից 08:2127 Դեկ, 2025
  • Լարսը փակ է բեռնատարների համար 08:0927 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է 2025 թվականը` վերահաստատելով, որ հաջողության միակ գրավականը կրթությունն է 01:1927 Դեկ, 2025
  • ԵԹԿՊԻ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի առաջին ներկայացումը 01:0027 Դեկ, 2025
  • Կարիքների գնահատում՝ Ալավերդի համայնքում. խնդիրների լուծման նոր ձևաչափ 00:3227 Դեկ, 2025
  • Գրեթե պատրաստ է Հրանտ Շահինյանի անվան նոր մարզադպրոցի շենքը 00:0927 Դեկ, 2025
  • Բաքվում «Ռուսական տան» հարցը վերջնականապես փակ է. Բայրամով 23:3226 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 27-ի եղանակային կանխատեսումները 23:1026 Դեկ, 2025
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 23:0026 Դեկ, 2025
  • Այսօր լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել և քննարկեցինք բողոքարկումները․ Փաշինյան 22:5726 Դեկ, 2025
  • Անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է․ ՆԳՆ-ն դիմում է քաղաքացիներին 22:4226 Դեկ, 2025
  • «Արարատբանկ»-ը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 805 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:2926 Դեկ, 2025
  • ՀՀ քաղաքացիները փետրվարից ARCA քարտով արված նախորդ ամսվա անկանխիկ գնումների 2 տոկոսը ետ կստանան 22:1226 Դեկ, 2025
  • Ջերմուկ, Չարենցավան և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում 22:0626 Դեկ, 2025
  • Հարցազրույց Նիլակշի Սահա Սինհայի հետ 22:0026 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը. վարչապետը պարգևներ է հանձնել 21:5426 Դեկ, 2025
  • Դատավոր Գուրգեն Քոթանջյանը Սյունիքից Երևան է տեղափոխվել 21:4526 Դեկ, 2025
  • Սերոբ Բեջանյանը նշանակվել է Թիմոր-Լեշտիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 21:3326 Դեկ, 2025
  • Մակար Կիրակոսյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 21:3026 Դեկ, 2025
  • Արվեստը՝ որպես վերասոցիալականացման միջոց. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացառիկ միջոցառում է տեղի ունեցել 21:2126 Դեկ, 2025
  • 4 գործարար, չմերժելով խնդրանքս, ձեռք են բերել և Վանաձոր համայնքին նվիրաբերել մայթեր մաքրող սարքեր. մարզպետ 21:0726 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Տնտեսական ցուցանիշները տարեվերջին գերազանցել են սպասումները | 26.12.2025 21:0026 Դեկ, 2025
  • Ռուսաստանը Թուրքիային 9 միլիարդ դոլար է տվել իր առաջին ԱԷԿ-ը կառուցելու համար 20:5626 Դեկ, 2025
  • Էդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» 20:4326 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3826 Դեկ, 2025
  • «Հայաստան» համահայկականի հավաքած միջոցներով կվերակառուցվի Սպանդարյան ջրանցքը 20:2726 Դեկ, 2025
  • Ճապոնական գործարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 15 մարդ 20:2126 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.12.2025 20:1426 Դեկ, 2025
  • Չի կարելի օգտագործել առանց ցուցման. հակաբիոտիկների չարաշահումը բարդացնում է բժիշկների գործը 20:0726 Դեկ, 2025
  • Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ «տարածքների մասնակի փոխանակման». Коммерсантъ 20:0126 Դեկ, 2025
  • Նոր ներդրումներից՝ նոր շուկաներ. ՄԳԿԱ խորհրդի 2025-ի ամփոփումը 19:5426 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:40-ի դրությամբ 19:4726 Դեկ, 2025
  • Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ» 19:4126 Դեկ, 2025
  • Սպասվում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ ղազախական կողմի վերջնական զեկույցը 19:3326 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 26. 2025 19:2626 Դեկ, 2025
  • Էնդոմետրիոզ. գինեկոլոգիական «լուռ համաճարակ» 19:1726 Դեկ, 2025
  • Անում ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք պրոցեսը ճիշտ և արագ առաջ տանել. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ին հանձնված ԵՄ գործողությունների ծրագրի մասին 19:0826 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 19:0326 Դեկ, 2025
  • Լուրեր 19։00 | Մենք զարգացումներ սպասում ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանին. վարչապետը՝ ՊԵԿ-ում 19:0026 Դեկ, 2025
  • 570.166 անձ օգտվել է երթևեկության կանոնների խախտման տուգանքի 30 տոկոս բոնուսային համակարգից 18:5426 Դեկ, 2025
  • Հոմսում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ. Sana 18:4426 Դեկ, 2025
  • Քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը 18:3626 Դեկ, 2025
  • Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են. ՆԳ նախարար 18:3026 Դեկ, 2025
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով 18:1726 Դեկ, 2025
  • Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգումն ավարտվում է 18:0626 Դեկ, 2025
  • Արփինե Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը պատասխանում են քաղաքացիների հարցերին 18:0026 Դեկ, 2025
  • Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են Հովտաշատ գյուղում գողություններ կատարած 28-ամյա երիտասարդին 17:5526 Դեկ, 2025
  • Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 17:4526 Դեկ, 2025
  • Հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է․ վարչապետ 17:3326 Դեկ, 2025
  • Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները 17:3226 Դեկ, 2025
  • Վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ՝ լավագույն ծառայությունները մատուցելու. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 17:2126 Դեկ, 2025
  • ՀՀ ՄԻՊ-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնակցել է ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքին 17:1026 Դեկ, 2025
  • Լուրեր 17։00 | Վաշինգտոնի հանդիպումը՝ խաղաղության գործընթացում կարևոր քայլ. Բայրամով 17:0026 Դեկ, 2025
  • ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում 16:5926 Դեկ, 2025
  • Պարգևներ՝ ՊԵԿ աշխատակիցների. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:4726 Դեկ, 2025
  • ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 16:3726 Դեկ, 2025
  • Շինարարությունն ու ծառայությունները՝ տնտեսությունն առաջ մղող ոլորտներ. հրապարակվել է ՏԱՑ-ը 16:3026 Դեկ, 2025
  • Սահմանվել է սակագնային քվոտա ՀՀ ներմուծվող սերբական ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ 16:1326 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Ճամբարակի, Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոններ 16:0326 Դեկ, 2025
  • Կալիֆոռնիայում ջրհեղեղների հետևանքով երեք մարդ է մահացել. Los Angeles Times 15:4426 Դեկ, 2025
  • Լիցենզավորման նոր պարտադիր պահանջներ՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնողների համար 15:2726 Դեկ, 2025
  • Պետական աջակցություն՝ գյուղատնտեսներին. 2025-ի ցուցանիշները 15:0926 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին 15:0026 Դեկ, 2025
  • Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն. մրցույթի ամփոփում 14:5526 Դեկ, 2025
  • Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը 14:4126 Դեկ, 2025
  • Մինչև Ամանոր շատ բան կարող է որոշվել. Զելենսկի 14:2026 Դեկ, 2025
  • Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի 14:0426 Դեկ, 2025
  • Զելենսկին կրկին կհանդիպի Թրամփի հետ 13:5626 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում գտնվող ահաբեկիչներին. Թրամփ 13:4026 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ 13:2926 Դեկ, 2025
  • Իսրայելը և Սիրիան շուտով կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել. i24 13:1726 Դեկ, 2025
  • Շաքի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել 13:0526 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մարդասիրական օգնության նոր խմբաքանակում առկա է նաև թանկարժեք դեղամիջոց. մանրամասներ 13:0026 Դեկ, 2025
  • Ստուգվել են ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներ. ՍԱՏՄ 12:5626 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա 12:4326 Դեկ, 2025
  • Գյումրի-Կամո ավտոճանապարհին «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ կա տուժած 12:3226 Դեկ, 2025
  • Վենեսուելայի իշխանությունները միջազգային ճնշման ներքո ազատ են արձակել 71 քաղբանտարկյալի. Euronews 12:2126 Դեկ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները քաղաքացու մեքենայում և տանը հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա 12:1126 Դեկ, 2025
  • Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Զապորոժիեի ատոմակայանի կառավարման հարցը. Կոմերսանտ 12:0226 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը 11:5026 Դեկ, 2025
  • Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3926 Դեկ, 2025
  • Ջրառատ գյուղում մեքենա է այրվել 11:3426 Դեկ, 2025
  • Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. սպասվում է ձյուն 11:2526 Դեկ, 2025
  • Ջերմ Ամանոր Ջերմուկում. կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը 11:1726 Դեկ, 2025
  • Ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի շրջանակում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքներ. ՍԱՏՄ 11:0626 Դեկ, 2025
  • Նոր ընդլայնված խմբասենյակ՝ Վայքի թիվ 3 մանկապարտեզում 10:5526 Դեկ, 2025
  • ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է 10:4426 Դեկ, 2025
  • Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:3226 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015