• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
Թբիլիսին հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունը. «Հարևաններ» Թբիլիսին հերքել է Ռուսաստանի... 20:27
Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:2312 Հոկ, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 55 երեխա է ծնվել. 24-ը՝ Երևանում և 31-ը՝ մարզերում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքիսա Սվաջյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեական լուծումների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Կառավարությունից, Նազելի Բաղդասարյանը նախ անդրադարձել է այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ գործադիրի ընդունած չորս որոշումներին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների լուծմանը: Ըստ այդմ՝ որոշումներից մեկը վերաբերում է վարձակալությամբ տրվող բնակարանների գումարներին: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացվել էր, բնակարանի վարձակալության համար յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար՝ 10 000 դրամ: Այս որոշումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր բնակարան ունեն, չի տարածվում նաև նրանց ընտանիքի անդամների վրա: Սակայն վերջիններս կարող են ստանալ 10 000 դրամ գումարը՝ նախատեսված կոմունալ ծախսերի համար: Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ այս որոշումը տարածվում է ոչ միայն այն անձանց վրա, ովքեր բռնի տեղահանվել են սեպտեմբերի 24-ի ժամը 12-ից հետո, այլ նաև այն անձանց վրա, ովքեր Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել են Հայաստան նախորդող ամիսների ընթացքում:

Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև այսօր Կառավարության նիստի ժամանակ բարձրաձայնված այն հարցին, որ դեռևս կան մարդիկ, որոնք չունեն բանկային քարտային հաշիվներ, և հորդորել բռնի տեղահանված անձանց այցելել բանկեր և բացել քարտային հաշվեհամարներ 100 000 դրամ միանվագ աջակցությունը ստանալու նպատակով: Նա հիշեցրել է, որ վերջին տվյալներով առավել քան 52 600 անձի արդեն փոխանցվել է այդ գումարը, վաղը շուրջ 13 000 անձի ևս փոխանցումներ կկատարվեն:

Անդրադառնալով անչափահասների դիմումների ընդունման գործընթացին, Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է dimum.ssa.am կայքի մասին, որում գործում է երկու հարթակ: Մեկով մուտքագրվում են անչափահասների տվյալները 100 000 դրամ աջակցությունը ստանալու համար, իսկ մյուս հարթակով հնարավոր է հետևել 100 000 դրամ գումարի փոխանցման ընթացքին, այսինքն՝ տեսնել, թե գումարը որ բանկ է փոխանցվել, կամ եթե մերժվել է, ապա ինչ պատճառով:

Կառավարության հաջորդ որոշումը վերաբերում էր Կոտայքի մարզին: Այդ որոշմամբ Կառավարությունը 300 մլն դրամ է հատկացրել բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների լուծման նպատակով: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ վերջին տվյալներով Կոտայքի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 24 141 անձ կա: Մարզում տեղակայվել են ամենաշատ թվով մարդիկ: Երկրորդը Արարատի մարզն է: Արդեն 1 մլրդ 360 մլն դրամ է արդեն գործադիրը հատկացրել Հայաստանի տարբեր մարզպետարաններին բռնի տեղահանված անձանց առաջնային խնդիրների լուծման համար: 100 000 դրամ միանվագ աջակցության համար Կառավարությունը գրեթե 10 մլրդ դրամ է հատկացնելու, որից 8 մլրդ դրամն արդեն իսկ հատկացրել է: Իսկ բնակարանների վարձակալության փոխհատուցման գումարը առաջիկա 6 ամսվա համար (հոկտեմբեր-մարտ), կազմում է 27 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ շուրջ 38 մլրդ 360 մլն դրամ է գործադիրը հատկացնելու, որը գրեթե 100 մլն դոլարի չափ է:

Կրթության ոլորտին վերաբերող Կառավարության որոշումները վերաբերել են բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովմանը և ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը: Մանրամասնելով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում վերջին տվյալներով ընդգրկված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13 320 երեխա, այդ թվում՝ Երևանում՝ 4202, Կոտայքում՝ 2310, Արարատում՝ 1853 և ավելի փոքր բաշխվածությամբ հանրապետության մյուս մարզերում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման մասով, նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳՄՍ նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչներին պարզեցված ընթացակարգերով ընդունվել աշխատանքի: Նախարարության կողմից հավաքագրվել են հանրապետության բոլոր դպրոցներում առկա թափուր հաստիքները, որոնք տեղակայված են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Տեղեկատվական համակարգում ստեղծված բազայի միջոցով, որը կհրապարակիվի հոկտեմբերի 16-ից հետո, ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել որպես ուսուցիչ: Ներկայացված դիմումի հիման վրա, ուսուցիչները կարող են աշխատանքի անցնել իրենց կողմից ընտրված դպրոցում: Ուսուցչի հետ կկնքվի պայմանագիր 2 ուսումնական տարով: Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձի 30 տոկոս չափով հավելավճար, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքների դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները բացի 30 տոկոս հավելավճարից, կստանան 50 000 դրամ լրացուցիչ հավելավճար: Այս պահի դրությամբ, ըստ Արաքսիա Սվաջյանի, շուրջ 500 ուսուցիչ հայտագրվել է աշխատանքի համար:

Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է մանրամասներ Կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշման մասին, որը վերաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը: Այսպիսով՝ կրթաթոշակով կապահովվեն բռնի տեղահանված այն ուսանողները, ովքեր տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում: Կրթաթոշակը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր կտեղափոխվեն համապատասխան մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ:

Նազելի Բաղդասարյանը վերջում հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 55 երեխա է ծնվել՝ 24 երեխա Երևանում և 31 երեխա մարզերում:

Դիտումների քանակ78
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն 00:5121 Օգս, 2026
  • Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը 00:3821 Օգս, 2026
  • Աննա Բաղդասարյանի ծաղկային մտորումները 00:1221 Օգս, 2026
  • Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը 23:5420 Օգս, 2026
  • Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 23:4220 Օգս, 2026
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի արդի կիրառությունները 23:1820 Օգս, 2026
  • Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին 23:0020 Օգս, 2026
  • Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 22:4820 Օգս, 2026
  • Վստահություն չեն ներշնչել. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին 22:3420 Օգս, 2026
  • Ընդդիմությանը չընտրելը «վրեժխնդրությո՞ւն» է, որ մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում. Թունյան 22:1720 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 22:0620 Օգս, 2026
  • Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Ծառուկյանին. վարչապետ 21:5320 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում 21:3520 Օգս, 2026
  • Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է 21:1820 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ից ու խաղաղությունից մինչև Ծառուկյանի գործ. վարչապետի անդրադարձը 21:0020 Օգս, 2026
  • Հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Պեսկով 20:5820 Օգս, 2026
  • 19 մանկավարժ մանկապարտեզում աշխատելու հնարավորություն ունի 20:5320 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը 20:4920 Օգս, 2026
  • Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4620 Օգս, 2026
  • Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում 20:4120 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:3420 Օգս, 2026
  • Կախակնի կրթահամալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է 20:2820 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 20. 2026 20:2120 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ 20:1420 Օգս, 2026
  • Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters 20:0720 Օգս, 2026
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015