ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին, նշեց.
«Ուզում եմ գաղտնիք բացել ՌԴ նախագահի և իմ միջև տեղի ունեցած առաջին հանդիպման մասին. 2018 թ. մայիսին, թե հունիսի սկզբին` Սոչիում. մեր առաջին խոսակցությունը եղել է հետևյալի մասին. ՌԴ նախագահն ինձ ասաց` ես գիտեմ, որ շատ են խոսակցությունները, թե ՌԴ-ն միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է և այլն: Նա վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի ՀՀ ինքնիշխանության, անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա և մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, մենք ոչ մի բան չենք փոխում. մենք մեր ոչ մի պարտավորություն չենք հրաժարվել կատարել, բայց նաև մյուս կողմից մենք պրոբլեմներ տեսել ենք, տեսնում ենք և խոսում ենք դրա մասին»: