«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի օգնական Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ շրջանառվող լուրերին, թե մեկ հասցեում գրանցված մոտ հարյուր մարդ կա, և թե նպատակն ընտրություններում հավելյալ ձայներ հավաքելն է:
«Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամանակ մի տեսանյութ հրապարակվեց որում երևում էր, որ մեկ հասցեի վրա գրանցված է մոտ հարյուր մարդ, և շատերը պնդում էին, որ դա կազմակերպել է իշխանությունը հավելյալ ձայներ ստանալու նպատակով, և երբ պարզաբանումներ էին հնչում, որ իշխանությունը դրա հետ որևէ կապ չունի շատերը չէին հավատում:
Այժմ հրապարակում եմ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակի այդ հատվածը, որտեղ երևում է, որ այդ օտարերկրյա անձանցից ոչ մեկի դիմաց ստորագրություն դրված չէ, հետևաբար նրանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին»,- գրել է նա: