Բաքու այցի ժամանակ Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Այդ մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար»,- ասված է գրառման մեջ։