2023 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարի՝ 2022 թվականին, հանրապետություն է այցելել 198 հազար, 2019 թ.՝ 221 հազար զբոսաշրջիկ: Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«Արդյունքում մենք ունեցել ենք 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն 2023 թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։