Մենք գնացինք այն ճանապարհով, որ Երևանը չտանենք ցնցումների: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
«Մեր դիտարկումները ցույց էին տալիս, և ոչ միայն մեր դիտարկումները, որ նոր ընտրության պարագայում մենք ավելի շատ ձայն կհավաքեինք: Բայց մենք մեր շահը, մեր կուսակցության շահը, մեր անհատական շահը զոհաբերել ենք հանուն Երևանի, հանուն Հայաստանի:
Մենք դեմ էինք նոր ընտրությունների, նոր ցնցումների, որտեղ կարող էին նոր մասնակիցներ հանդես գալ և դարձյալ՝ օտարերկրյա կապիտալով և օտարերկրյա կառավարումով: Հայաստանը չի կարող ենթարկվել այդպիսի ցնցումների՝ հանուն մեր անձնական և կուսակցական շահի, և մենք դա զոհաբերել ենք»,- ասաց նա և հավելեց, որ այսօր ավագանու նիստին մասնակցած ուժերը առաջնորդվել են այն սկզբունքով, որ չի կարելի տանել Հայաստանը նոր ցնցումների: