Մեր երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքն արդյունք է տալիս, hայտարարել է վարչապետը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: