Կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ապահովել կեցավայրերով, սննդով ու առողջապահական ծառայություններով: Հումանիտար կենտրոնի հերթական ճապազրույցում իրազեկել են, որ տեղահանվածների ավելի քան 76 տոկոսը ապաստանել են մարզերում, շատ են երևանամերձ բնակավայրերում բնակարան փնտրողները: Արտաշատն ընդունել է 5 հազար 199 արցախցիների, լուծել օթևանի և սննդի հարցը: Հոկտեմբերի 9-ին էկոնոմիկայի նախարարության թիմը կհանդիպի ԼՂ-ից տեղահանված գործարարների հետ: Նպատակն է քննարկել, թե ինչպես օգնել ձեռնարկատերերին, Հայաստանում իրենց գործը շարունակելու համար:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: