Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Փարաքարի հումանիտար կայանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ունի համալիր ծրագիր՝ բնակարանի խնդրից մինչև առաջին բուժօգնություն: Այստեղ անընդհատ թարմացվում է մարզերում ազատ տների վերաբերյալ տեղեկությունը, կայանը կազմակերպում է նաև ընտանիքի տեղափոխման հարցը: Կենտրոնի աջակցությամբ արդեն տանիք է գտել մոտ 430 ընտանիք:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: