Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 հազարական դրամ հատկացնելու կարգը: Հայաստան հասած 100.632 արցախցիներից դեռևս չի հաշվառվել մոտ 2500-ը: Այդ քաղաքացիները կարող են հաշվառվել իրենց մոտակա վարչական շրջաններում, որից հետո հասանելի կլինեն կառավարության հումանիտար ծրագրերը՝ անվճար առողջապահությունից մինչև երեխաների կրթության կազմակերպման հարցեր:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: