Աղդամով մեկօրյա այցով Ստեփանակերտ են հասել ՄԱԿ դիտորդները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում մնացել է 50 - 1000 էթնիկ հայ, սակայն չեն արձանագրել քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, չեն լսել հաղորդագրություն հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Երևանից այս հայտարարությանն արձագանքելով՝ ընդգծել են՝՝ ԼՂ-ում էթնիկ զտումը կանխարգելելու համար գործի չի դրվել միջազգային որևէ արդյունավետ մեխանիզմ, և այսպես կոչված դիտորդները հեղինակազրկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: