Խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը: Նախագծին դեմ են քվեարկել ընդդիմադիրները՝ այն համարելով Հայաստանի համար անօգուտ: Կառավարող ուժը հիմնավորել է, որ «Հռոմի կանոնադրության և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարության նախագծի վավերացումը լրացուցիչ լծակ է Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ամրապնդման համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան