• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Կողք կողքի» 4-րդ միջազգային երաժշտական արտ փառատոնի գալա համերգին ՀՀ վարչապետի տիկինը ներկա... 23:08
Հանրային քննարկում․ Նոր ծրագիր սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար Հանրային քննարկում․ Նոր ծրագիր... 22:03
Չքաղաքականացնե՜լ. բժիշկ Հայկ Մանասյանի տանը Չքաղաքականացնե՜լ. բժիշկ Հայկ Մանասյանի տանը 18:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետությանը պատճառվել է 11 մլրդ դրամի վնաս. դատախազը ներկայացրել է գույքային հայց՝ վնասը բռնագանձելու պահանջով
Իրավունք
18:5029 Սեպ, 2023

Պետությանը պատճառվել է 11 մլրդ դրամի վնաս. դատախազը ներկայացրել է գույքային հայց՝ վնասը բռնագանձելու պահանջով

Ա.Բ.-ն, 2021 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն:

Ինչպես հայտնում են դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Բ.-ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.-ի ու Ա.Դ.-ի օժանդակությամբ` պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր:

Մասնավորապես՝ Ա.Բ.-ն շահումով խաղերին մասնակցելու նպատակով հավաքագրել է ֆիզիկական անձանց, նրանց վաճառել է տարբեր արժեքների խաղաքարեր, իսկ խաղերը վարելու համար, վճարի դիմաց, հրավիրել է խաղավարներ Մ.Բ.-ին և Ա.Դ.-ին: Վերջիններս, տիրապետելով «Պոկեր» տեսակի շահումով խաղի կանոններին, վարձատրության դիմաց մատուցել են խաղավարի ծառայություններ:

Մ.Բ.-ն և Ա.Դ.-ն շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված յուրաքանչյուր խաղադրույքից՝ հօգուտ Ա.Բ.-ի, յուրաքանչյուր խաղային օրվա մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, խաղաքարերի տեսքով գանձել են 4 տոկոս եկամուտ, իսկ դրանից հետո՝ 3 տոկոս:

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի վնաս:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը), իսկ Մ.Բ.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը):

2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ2033
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի հրաձիգները մեդալներ են նվաճել Polish Open Kaliber միջազգային մրցաշարում 23:3103 Դեկ, 2023
  • ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Կողք կողքի» 4-րդ միջազգային երաժշտական արտ փառատոնի գալա համերգին 23:0803 Դեկ, 2023
  • Անցկացվել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը 22:4403 Դեկ, 2023
  • ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում 22:2803 Դեկ, 2023
  • «Մեծ ներուժ կա». հայ-սաուդական դիվանագիտական հարաբերությունների բարդ ճանապարհը 22:0403 Դեկ, 2023
  • Հանրային քննարկում․ Նոր ծրագիր սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար 21:5703 Դեկ, 2023
  • Մարգարայի կամրջի հայաստանյան հատվածում աշխատանքներն ավարտական փուլում են 21:3903 Դեկ, 2023
  • 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի զեկույցով 21:3303 Դեկ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.12.2023 21:0003 Դեկ, 2023
  • Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դժգոհ են նոր Քրեակատարողական օրենսգրքից 20:5303 Դեկ, 2023
  • Կուսումնասիրվի, թե որքանով է պետական աջակցությունն օգնել ՏՏ ընկերություններին հաղթահարել ճգնաժամը 20:3603 Դեկ, 2023
  • Հնարավո՞ր է չեղարկել «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը | Հարցազրույց Հակոբ Ճռնազյանի հետ 20:1703 Դեկ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.12․2023 19:1003 Դեկ, 2023
  • Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ․ Սամվել Սիրամարգյանը և Արեն Խառատյանը՝ արծաթե մեդալակիրներ 18:4203 Դեկ, 2023
  • Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը՝ ԱԱ-ի ոսկե մեդալակիր 18:2903 Դեկ, 2023
  • «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել 18:1203 Դեկ, 2023
  • Վահագն Խաչատուրյանը և Նասիմ Նիքոլաս Թալեբը անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին 17:5503 Դեկ, 2023
  • Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են 16:3803 Դեկ, 2023
  • Հաջողություն, որն ի ցույց է դնում հայկական տեխնոլոգիական զարգացումը․ դեսպան Դեկոտինյի 16:1903 Դեկ, 2023
  • «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտի ընդունման ժամկետը երկարաձգվել է․ ԲՏԱՆ 15:2903 Դեկ, 2023
  • Պաշտպանության նախարարը մասնակցել է բարձրագույն և ավագ սպայակազմի ատեստավորման քննություններին 14:3403 Դեկ, 2023
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:5503 Դեկ, 2023
  • Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ 13:2403 Դեկ, 2023
  • Երևանի Բաշինջաղյան փողոցում երեք մեքենա է բախվել 12:5403 Դեկ, 2023
  • Տրվել է Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը 12:4803 Դեկ, 2023
  • 20-ամյա նվիրում հայկական հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը 12:2903 Դեկ, 2023
  • Այլընտրանք՝ հակաբիոտիկներին. նորարարությունը՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող 11:2703 Դեկ, 2023
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց՝ հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության սկզբունքի վրա․ ՄԻՊ 11:1003 Դեկ, 2023
  • Գիտնական Սեզար Հիդալգոն «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը և դրա ազդեցությունը ՀՀ-ի վրա 10:4503 Դեկ, 2023
  • Գետափ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:2803 Դեկ, 2023
  • Բուժաշխատողների շտեմարան է ձևավորվում Հայաստանում. մինչև հունվարի 1-ը բոլորը պետք է գրանցվեն 00:5103 Դեկ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2023 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015