ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ խորհրդարանի ղեկավարը ողջունել է սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի և մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի: Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարևոր է միջազգային գործընկերների արդյունավետ և հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:
![Возможно, это изображение 7 человек и текст](https://scontent.fevn6-3.fna.fbcdn.net/v/t39.30808-6/381407894_309156601704385_4833226976409096404_n.jpg?_nc_cat=108&ccb=1-7&_nc_sid=5614bc&_nc_ohc=6NStcSlcdAUAX-d3Qaf&_nc_ht=scontent.fevn6-3.fna&oh=00_AfAETOAKR6baCXrZg0otqxi-WgRM-Q3-5arhfu9X9ZpsMw&oe=65169BD6)
Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետևանքները: Սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց ձորի և Սյունիքի մարզեր իրականացրած այցից: Նա դատապարտել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: