Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի րոպե առաջ են տեղեկացել դրա մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին նախապես զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա հակաահաբեկչական գործողության մասին: Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի րոպե առաջ»,- ասել է Զախարովան։