Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լկտի հարձակումը ևս մեկ անգամ ապացուցում է այնտեղ հայ բնակչությանը ոչնչացնելու Ալիևի չարամիտ մտադրությունը։ Այդ մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը։
«ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը պետք է գործեն»,- նշել է սենատորը։