Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այդ մասին հայտնում են ԼՂ առողջապահության նախարարությունից։
«Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կա 80 վիրավոր, որից, նախնական տվյալներով, 15-ը քաղաքացիական անձինք են։ Ցավոք, արձանագրվել է մահվան 5 դեպք։
Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում են բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները՝ ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: