Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի 2 բենզալցակայանի աշխատանքը: Հերացու փողոցում լցակայանների սեփականատերերից պահանջվել է ապամոնտաժել դրանք և չեզոքացնել ամբողջ վառելիքը: Պատճառը բնակելի շենքերից պահանջվող հեռավորության խախտումն է և բենզինի վերգետնյա տարաները: Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ Երևանում կա շուրջ 40 նման օբյեկտ:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։