• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:2104 Սեպ, 2023

300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրն ամենևին էլ կրթական չէ, այն մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է. վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը, որը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019 թ. փետրվարից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. հոկտեմբերից, ավարտվել է 2023 թ. հունվարին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1,391,580.8 հազար դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 35,805.6 հազ. դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 465 աշակերտ:



Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանում բացվել է հիմնովին վերակառուցված 3 դպրոց, այդ դպրոցներն են՝ Երևանի թիվ 55 հիմնական դպրոցը, թիվ 116 հիմնական դպրոցը, թիվ 18 հիմնական դպրոցը, որի միայն դիմապատն է պահպանվել որպես մշակութային արժեք:

«Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք հանրապետությունում 8 դպրոց ենք բացել: Ես ուզում եմ թվարկել՝ Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Դեղձուտի հիմնական դպրոց, որտեղ այսօր նորից կայցելենք, Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ կայցելենք, բայց ոչ այսօր, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոց:



Մենք շատ ժամանակ ենք իրականում անցկացնում դպրոցներում և դպրոցների մասին խոսելիս: Եվ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ի սկզբանե ընկալում ենք և վերնագրում որպես կրթական ծրագիր, բայց այժմ տեսել ենք, որ դա ամենևին էլ կրթական ծրագիր չէ: Դա մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է, որովհետև մենք եկանք եզրակացության, որ եթե ուզում ենք ուժեղացնել մեր ուժեղ կողմերը և վերացնել թերությունները, պետք է նայենք արմատին: Իսկ արմատը դպրոցն է, արմատը նախակրթարանն է, արմատը մանկապարտեզն է:

Սիրելի՛ երեխաներ, ես ձեր առաջ ամենևին էլ չեմ պատրաստվում մանկական տեքստ ասել, ես այսօր ձեր առջև պատրաստվում եմ ասել պետական տեքստ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև ցանկացած խնդիր, որն ուզում ենք ուսումնասիրել, ցանկացած խնդիր, որն ուզում ենք հասկանալ, պետք է գանք դպրոց:

Պրոբլեմներ պետական համակարգում. մենք պետք է գանք դպրոց, նայենք, տեսնենք, թե դպրոցի որ անկյունում է սկսվել այդ պրոբլեմը: Խնդիրներ տնտեսության հատվածում՝ մենք պետք է գանք դպրոց և տեսնենք դպրոցի որ սենյակում է սկսվել այն: Պրոբլեմներ անվտանգության ոլորտում՝ մենք պետք է գանք դպրոց և տեսնենք, թե դպրոցի որ դասասենյակում են սկսվել այդ պրոբլեմները: Աղքատությունը ես ուզում եմ մենք ընկալենք նաև որպես կրթական պրոբլեմ: Ճիշտ է, նաև պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս, որ պատշաճ կրթություն ունեցողների շրջանում աղքատությունն անգամներով պակաս է: Եվ ես ուզում եմ՝ մենք ընկալենք, որ եթե ուզում ենք մեր երեխաները հասուն տարիքում աղքատությունից խուսափելու հնարավորություն ունենան՝ պետք է գանք դպրոց:

Այսօր բազմաթիվ ընտանիքներում, բազմաթիվ մարդկանց շրջանում առկա աղքատությունը հասկանալու համար պետք է վերադառնանք դպրոց և տեսնենք, թե որտեղ, որ դպրոցի բացակայությունն է պատճառը այդ աղքատության: Ամեն ինչի լուծումը և ծագումը դպրոցի մեջ է, և ես ուզում եմ, որ սա լավ արձանագրենք և հասկանանք: Մարդու, քաղաքու վերաբերմունքը, այսպես ասած, «պետականի» և «սեփականի» միջև. ինչպե՞ս է մարդը վերաբերվում իր փողոցին, իր բակին: Մենք պետք է վերադառնանք դպրոց և տեսնենք, թե որտեղ է սկսվել այդ պրոբլեմը:

Պարոն Ավինյանը նշեց Երևանում 24 մանկապարտեզի հիմնանորոգման մասին: Մենք 500 մանկապարտեզ կառուցելու խնդիր ենք դրել մեր առաջ: Ավելին՝ արդեն իսկ այսօր տեսնում ենք, որ այդ 300 դպրոցն ու 500 մանկապարտեզն ամենևին էլ շեմը չէ, որ մեզ հարկավոր է: Այսօր մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում: Այսօր մեզ մոտ մանկապարտեզային տարիքը 3 տարեկանն է: Մենք հաջորդիվ պետք է մսուրային ենթակառուցվածքները շատ ուժեղ զարգացնենք, որովհետև այսօր ավելի ու ավելի շատ ընտանիքներ կանգնում են նույն խնդրի առաջ: Իմ կարծիքով, մենք երեխայի կրթությունը պետք է սկսենք հնարավորինս շուտ, օրինակ՝ 1 տարեկանից, այդ թվում՝ գործնական խնդիր լուծելու համար, որովհետև այսօր բախվում ենք ահագնացող մի նոր խնդրի, երբ երեխաները խոսել սովորելու տարիքից խնդիրներ ունեն, որովհետև մենք նրանց մանկապարտեզ չենք տանում, իսկ տներում նրանք սմարթֆոններով և համակարգիչներով են զբաղվում, խառնվում է երեխաների լեզուն: Տարբեր լեզուներով մուլտֆիլմեր, երեխաների համար նախատեսված և չնախատեսված տեսանյութեր են նայում: Եվ մենք հաջորդ փուլով պետք է այս խնդիրը լուծենք, որովհետև խոսել սովորելու տարիքում հնարավորինս շուտ երեխան պետք է լինի իր միջավայրում, իր քաղաքի, իր համայնքի, իր բնակավայրի, իր ընկերների և ընկերուհիների միջավայրում, որպեսզի նաև լեզվական խնդիրներ չառաջանան, որովհետև մենք հետագայում շատ ավելի մեծ բարդություններով ենք հաղթահարում դրանք:

Հարգելի ներկաներ,

Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս դպրոցի կառուցման առիթով: Տնօրենը մի բան ասաց, որն ինձ համար շատ կարևոր է: Նա ասաց, որ դպրոցի կառուցումն սկսվել է 2020 թվականի նոյեմբերին: Մենք բոլորս գիտենք, թե դա ինչ ամիս է, ինչ տարի է: Եվ այո, ես շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերին որոշել են, որ այս դպրոցի շինարարությունը պետք է սկսվի: Եվ, ահա, այս դպրոցը մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության և մեր ապագայի ողնաշարն է:

Եվ եթե մենք ուզում ենք լինել ուժեղ պետություն, լինել ուժեղ հասարակություն, մենք մեր ողնաշարը պետք է ամուր պահենք, որովհետև երեխան Հայաստանի Հանրապետության դպրոցից պետք է դուրս գա գրագետ: Գրագետ չի նշանակում անգիր արած իրեն անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Չնայած՝ անգիրները նույնպես կարևոր են: Գրագետ նշանակում է ունենալ հմտություն՝ հնարավորինս արագ գտնել այն տեղեկատվությունը, որն իրեն անհրաժեշտ է տվյալ իրավիճակը հաղթահարելու համար:

Մեր երեխաները պետք է դպրոցից դուրս ֆիզիկապես և հոգեբանորեն ուժեղ, որ իրենք պատրաստ լինեն կյանքի ցանկացած փորձության, որովհետև, ցավոք, կյանքը նախապես մեզ չի զգուշացնում իր փորձությունների մասին: Բայց մենք պետք է պատրաստ լինենք և՛ անհատապես, և՛ որպես համայնք, և՛ որպես ընտանիք, և՛ որպես հանրություն, և՛ որպես պետություն ցանկացած փորձության: Եվ այն, որ 2020 թվականի նոյեմբերին սկսել ենք այս դպրոցի կառուցումը և այն, որ 2023 թվականի սեպտեմբերին ավարտել ենք դպրոցի կառուցումը և հանձնել երեխաներին, դա նշանակում է, որ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով:

Շնորհավոր այս դպրոցը, որ կրում է Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետի անունը: Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի թիվ 95 հիմնական դպրոց, որը նույնպես կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2020 թ. օգոստոսից, ավարտվել է 2022 թ. նոյեմբերին: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 188 մլն դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 30 մլն 372 հազար դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք, որն ամբողջովին ցանկապատված է: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 663 աշակերտ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ վերջին չորս օրերին Երևանում երեք նորակառույց դպրոց է բացվել՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն վարչական շրջաններում։ «116 դպրոցից երբ գալիս էինք այստեղ, ճանապարհին մտածում էի՝ լավ է, որ այս դպրոցները բացվում են Երևանի կենտրոնից դուրս։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Երևանի կենտրոնում դպրոց պետք է չբացենք և չենք բացելու, բայց այսօրվա մեր ուղերձը հետևյալն է՝ Երևանի կենտրոնը այնտեղ է, որտեղ դուք եք։ Այսօրվա մեր ուղերձով ուզում ենք ասել, որ դուք եք կենտրոնը:



Պատկերացրեք այսօր կառավարությունն ի՞նչ հարցեր կունենա իր օրակարգում՝ արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, քաղաքական և այլն, բայց մենք որոշել ենք, որ սա ամենակարևոր իրադարձությունն է, որին պետք է ժամանակ տրամադրենք: Ասվածի մեջ որևէ չափազանցություն չկա, որովհետև շատ կարևոր է, որ դուք այսօր և հետագայում այստեղ ծախսվող ժամանակի ամեն րոպեն ճիշտ ձևերի և ճիշտ բովանդակության մեջ դնեք։ Այս առումով, իհարկե, մեր ոգևորությունը շատ է, մեր ոգևորությունը մեծ է կապված նորանոր բացվող դպրոցների ու մանկապարտեզների հետ։

Բայց ուզում եմ նաև, որ մեր ոգևորությունը մի փոքր իջեցնենք: Ինչո՞ւ, որովհետև մենք սովորաբար դպրոցների մասին խոսելիս ասում ենք՝ դա կոթող է, սրբություն է, ինչը ճիշտ է, բայց այս բառերը ինձ երբեմն դուր չեն գալիս, որովհետև երբեմն կոթող, սրբություն ասելով՝ երեխայի և դպրոցի, ուսուցչի և դպրոցի, մարդու և դպրոցի միջև ինչ-որ պատնեշ ենք ստեղծում։ Եվ շատ կարևոր է, որ դուք դպրոցում ապրեք, դպրոցում իմանաք ինչ է ազատությունը, ինչ է ստեղծագործությունը, վստահ լինեք, որ ամեն ինչ կախված է ձեզնից, բացարձակապես միայն ու միայն ձեզնից:

Ինչո՞ւ է կարևոր դպրոցի կառուցումը, որպեսզի դուք հավատաք ինքներդ ձեզ, առաջին հերթին ինքներդ ձեզ: Եվ ուզում եմ, որ դուք այս դպրոցը համարեք ձերը: Ի սկզբանե մեզ թվում էր, թե դպրոց կառուցելն ամենադժվար գործն է, հեշտ չէ, բայց իրականում ամենահեշտ հատվածն է գործի, որովհետև շենքն ինքնին անշունչ, անկենդան պատեր են, դրանք դուք պետք է կենդանացնեք՝ ուսուցիչները և աշակերտները: Եվ ուզում եմ, որ դուք հենց այդպես էլ վերաբերվեք», -ասել է Կառավարության ղեկավարը:



Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դպրոցը, բացի սովորելուց պետք է սովորեցնի աշխատել, որովհետև կյանքում ոչ մի բանի հնարավոր չէ հասնել առանց աշխատանքի. «Այսօր խոսում էի Հայաստանին շատ վաղուց տանջող մի երևույթի՝ աղքատության մասին, որը բավականին լուրջ խնդիր է: Եվ եթե մեր դպրոցում աշխարհի ընկալման ճիշտ կառուցվածք չդնենք, կամ ավելի ճիշտ՝ եթե դպրոցում աշխարհի ընկալման ճիշտ կառուցվածք դնենք ՝ շատ բան կփոխենք թե՛ մեր կյանքում, թե՛ մեր երկրի կյանքում, թե՛ մեր միջավայրի և թե՛ հանրության կյանքում»:

Ողջունելով ուսուցիչներին՝ վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր ուսուցիչների աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է. «Այստեղ էլ կառավարությունն արել է անելիքի իր բաժինը, և մնում է, որ մեր ուսուցիչները գնան և վերցնեն, գնան և տեր կանգնեն իրենց կրկնապատկված աշխատավարձին: Բայց այդտեղ էլ պետք չէ շատ մեծ ճնշում գործադրել ուսուցիչների վրա. յուրաքանչյուրն իր տեմպն ունի, յուրաքանչյուրն իր պլանը: Դա էլ է պլանավորման հարց, կյանքի պլանավորման խնդիր է: Համոզված եմ, որ մեր բոլոր լավագույն ուսուցիչները կանցնեն այդ ճանապարհը, որովհետև դա նաև պատասխանատվություն է աշակերտի նկատմամբ: Չնայած աշակերտը պիտի իմանա, որ իր ուսուցիչն ի վերջո ճանապարհ անցնել պիտի սովորեցնի, բայց ուսուցիչը նաև նախ սեփական օրինակով պետք է ցույց տա, որ ավելի ու ավելի բարձր մասնագիտական կարողությունները և պատրաստությունը չափազանց կարևոր է»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին, աշակերտներին, բոլորին՝ հոյակերտ շենքի բացման առիթով. «Շենքը կառավարությունն ընդամենը բացել է, դուք պետք է ապահովեք նրա հետագա ընթացքը, հետագա կյանքը: Տեսեք, ամեն ինչ նոր է, նորոգված է, ես ուզում եմ, որ ժամանակի հետ դուք այնպես վերաբերվեք այս միջավայրին, որ ամեն ինչ լինի ավելի նոր, ավելի փարթամ, ավելի գեղեցիկ: Դա չի նշանակում, իմիջիայլոց, այդ էլ հաջորդ վտանգն է, որ չօգտագործենք, որ այդպես նոր էլ մնա: Ո՛չ, պետք է օգտագործել, պետք է ծառայեցնել կրթության նպատակին, զարգացման նպատակին, բարեկեցության նպատակին, պետք է ծառայեցնել հոգեբանական, ֆիզիկական և մտավոր ուժին: Մեր դպրոցի աշակերտը երեք հիմնական հատկությամբ պետք է դուրս գա, դա հավասարաբար վերաբերում է թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին՝ ուժեղ մտքով, ուժեղ մարմնով և ուժեղ հոգով, այսինքն՝ հոգեբանորեն ուժեղ: Այս երեքը չափազանց կարևոր են: Եթե մեկը մտքով ուժեղ է և թույլ է հոգեբանորեն՝ դա չի լուծի խնդիրը: Եթե ուժեղ է հոգեբանորեն, թույլ է մտքով և ֆիզիկապես՝ դա չի լուծի մեր խնդիրը: Մեզ պետք է լինել ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Եվ ես համոզված եմ՝ մենք ստեղծել ենք բոլոր պայմանները: Մենք էստաֆետը փոխանցում ենք ձեզ: Եվ ուզում եմ մաղթել, որ այդ էստաֆետը հաջող և հաղթանակած հասցնեք եզրագծին:

Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Այնուհետև վարչապետը եղել է Արարատի մարզի Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոցում: Տիպային (մոդուլային) շենքը կառուցվել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. Նոյեմբերից՝ պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր առմամբ, դպրոցի կառուցմանը տրամադրվել է 743 մլն դրամ: Դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 18,6 մլն դրամ: Այս դպրոցի շենքային պայմաններն էլ են համապատասխանում ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք, որն ամբողջովին ցանկապատված է: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 180 աշակերտ:

Նիկոլ Փաշինյանն ուսուցիչների, աշակերտների, ծնողների հետ հանդիպմանը նշել է, որ երրորդ անգամ է այցելում Դեղձուտի դպրոց. «Ես ուզում եմ, որ դուք ընկալեք հետևյալ իրականությունը՝ դուք իրադարձությունների կենտրոնում եք: Մենք եկել ենք ցույց տալու, որ դուք կենտրոնում եք, դուք եք կենտրոնը: Այնտեղ, որտեղ երեխաներն են, այնտեղ, որտեղ մարդիկ են՝ կենտրոն է»:

Վարչապետի դիտարկմամբ՝ «կենտրոնը» դարձել է մեծ հասկացություն, որովհետև այնտեղ երեխաներն ավելի մեծ հասանելիություն ունեն կրթությանը, տրանսպորտին, մշակութային կյանքին, զբոսայգիներին և այլն. «Կենտրոնում բարեկեցության գուցե ավելի բարձր մակարդակ կա, գուցե աշխատավարձերն ավելի բարձր են: Մենք ուզում ենք, որ Դեղձուտն էլ լինի կենտրոն, Նուբարաշենն էլ: Սրանով մենք չենք ուզում Կենտրոնի կենտրոնությունը նվազեցնել, ուզում ենք մյուս տեղերի կենտրոնությունը բարձրացնել, և այս դպրոցը դրա վառ օրինակն է: Եվ Դեղձուտի դպրոցը ոչ միայն այն մասին է, որ ուզում ենք պայմաններ ստեղծել, որ դուք սովորեք, այլ մենք էլ ենք սովորում:

Մտածում ենք՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, սա Հայաստանի անկախության պատմության թերևս ամենամեծ դպրոցաշինության նախագիծն է: Մենք էլ ենք սխալներ թույլ տալիս, և այդ սխալների վրա սովորում ենք, դա էլ է նորմալ: Եվ կարևորն այն է, որ ոչ թե թաքցնենք, այլ առերեսվենք՝ որտեղ թերություն ունենք՝ լրացնենք, եթե ինչ-որ տեղ մի բան լավ է ստացվել, տարածենք մյուսների վրա:

Օրինակ՝ պարզ մի բան ասեմ, այսօրվա մեր եզրակացությունն այն է, որ դեղինը պետք է դառնա մեր դպրոցների միասնական բրենդը, որովհետև տարբեր դպրոցներում տարբեր գունային լուծումներով ենք վերանորոգել, բայց այսօր եկանք այն եզրահանգման, որ մեր բոլոր դպրոցները նույն գունային լուծումները պետք է ունենան, որպեսզի և՛ Դեղձուտի, և՛ Կենտրոնի, և՛ Նուբարաշենի և՛ նույնիսկ ամենահեռավոր գյուղերի դպրոցները մի ընտանիքի տրամաբանությամբ գործեն:

Տեսեք, դուք ասացիք հայի համար դպրոցը երկրորդ տեղում է հացից հետո, ես կխնդրեմ վերաձևակերպենք. դպրոցն առաջին տեղում է, որովհետև դպրոցից է կախված՝ հաց կլինի, թե՝ չէ: Այնտեղ, որտեղ հաց չկա, կարող են լինել ամենատարբեր խնդիրներ, բայց դրանց մեջ անպայման, մի զգալի մաս զբաղեցնում է կրթության խնդիրը: Ինչպե՞ս պետք է պետությունը պայքարի աղքատության դեմ՝ կրթությամբ, որովհետև սովորեցնել երեխային չի նշանակում սովորեցնել, թե որն է, օրինակ, Սիրիայի կամ Հարավ Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքը, որն է աշխարհի ամենաբարձր լեռը, չնայած դա իմանալը շատ կարևոր է, բայց սովորեցնել նշանակում է՝ սովորեցնել ապրել, սովորեցնել ապրել ազնիվ, բարեկեցիկ, սա է կարևոր»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դպրոց բառը որևէ այլ մակդիրի անհրաժեշտություն չունի. «Դպրոցից բարձր պետությունն է, ուրիշ ոչինչ, և մենք սա պետք է շատ լավ հասկանանք։ Պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում, հասկացությունների մեջ պետք է շատ ճշգրիտ լինենք, մենք խոսում ենք պետության մասին։ Վերջերս շատ հաճախ եմ դրա մասին խոսում, մենք պետություն և հայրենիք հասկացությունների ճիշտ հարաբերություններ պետք է կառուցենք։ Շատ ճիշտ նշեցիք, որ հիմա դժվար ժամանակներ են, իսկ ե՞րբ են ժամանակները եղել հեշտ և ե՞րբ են լինելու հեշտ։ Մեր հույսն այն է, որ գալու են հեշտ ժամանակնե՞ր, երբեք հեշտ ժամանակներ չեն լինելու։ Հույս ունեմ, որ դուք պատմությունը լավ եք սովորում և լավ կսովորեք ու կտեսնեք, որ ժամանակները միշտ էլ դժվար են յուրովի, յուրաքանչյուր ժամանակ դժվար է յուրովի»։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակները լավը դարձնելու համար պետք է աշխատել, սովորել: «Ամենադժվարն առջևում է, և ամենադժվարը ձեր գործն է: Ամենադժվարը ձեր գործն է, և ձեր երդումը պետք չէ, որ լինի Կառավարության առաջ, ուրիշների առաջ: Դուք ինքներդ ձեզ հետ պետք է պայմանավորվեք, որ դպրոցից դուրս եք գալու ուժեղ գիտելիքով, ուժեղ ֆիզիկապես, ուժեղ հոգեբանորեն և բոլորովին նոր վերաբերմունք ունենալով աշխատանքի նկատմամբ, որովհետև սովորելն աղոթք չէ, սովորելն աշխատանք է: Դպրոց կառուցելն աղոթք չէ, դպրոց կառուցելն աշխատանք է: Պետություն ունենալն աղոթք չէ, պետություն ունենալն աշխատանք է: Բարեկեցությունն աղոթք չէ, բարեկեցությունն աշխատանք է: Աղոթքը կարող է լինել, բայց աղոթքը չպետք է խառնել աշխատանքի հետ: Այստեղ եկել ենք աշխատելու, իսկ աղոթել կարող ենք քնելուց առաջ, կամ առավոտյան արթնանալիս: Ես ձեզ և մեզ բոլորիս հաջող աշխատանք եմ մաղթում, շնորհավորում՝ այս դպրոցը ձեզ հանձնելու առիթով:

Փառք նահատակներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Եվ շնորհավոր Դեղձուտի նորակառույց, ոչ թե հիմնանորոգված, այլ նորակառույց դպրոցը»,- ամփոփել է իր խոսքը Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցը, որը վերակառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: 2021 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարի: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 880 մլն դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 24,6 մլն դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 361 աշակերտ:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Դպրոցի կրթության այս ողջ պրոցեսը հետևյալն է, որ մենք երեխային օգնենք, դրդենք, կարողանանք հասնել նրան, որ նա ինքն իրեն ճանաչի, իր տաղանդը ճանաչի, իր տաղանդը բացահայտի, և բացահայտման պահից զարգացնի և հասնի բարձունքին, հասնի իր առաքելությանը, որն ինքը վստահաբար ունի:

Մեր շրջանավարտները սկզբունքորեն բոլորը պետք է ի վիճակի լինեն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է ընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություն։ Պետք է հասկանալ, մարդն ինչի մեջ է իրեն լավ զգում, այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ բարձրագույն կրթության դիպլոմով աշխատանք չունեցող, կամ իրենց աշխատանքից, մասնագիտությունից գոհունակություն չզգացող մարդիկ կան։ Սա է պատճառը, որ մեկ տարեկանից կրթական համակարգի շահառու դարձնելու մասին ենք մտածում և բարձրագույն կրթության բարեփոխումները պակաս կարևոր չեն։

Դպրոցը, կրթությունը հետևյալի համար է, որ մարդը կարողանա ինքն իրեն դասավորել, դիրքավորել և տեղավորվել կյանքի տրամաբանության մեջ, լինել անհատ, լինել ստեղծագործ և զգալ երջանիկ լինելը։ Մեկը կարող է իրեն երջանիկ զգալ բժշկի դերում, մյուսը՝ զինվորականի, ուսուցչի դերում։ Շատ ուրախ եմ, որ այսօր հանրապետությունում ունենք մի իրավիճակ, որ մեր շարքային կազմի զինվորականները կարող են ստանալ 400-600 հազար դրամ աշխատավարձ, մեր ուսուցիչները՝ 350-500 հազար դրամ աշխատավարձ։ Մենք նույն պայմանները ստեղծում ենք նաև մանկապարտեզների դասվարների, մարզիչների համար և բոլոր տաղանդավոր մարդկանց ինքնադրսևորվելու հարթակ տալ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ահա այսպիսի դպրոցը, այսպիսի իրավիճակը Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներն են։

Երևանից դեպի Օհանավան բերող ճանապարհը մեծ թափով նորոգվում է, դպրոց բերող ճանապարհի մի հատվածը նորոգված է, մյուս հատվածը նորոգվում է։ Այս ամենն անում ենք մի բանի համար, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն զգա Հայաստանի Հանրապետության հպարտ, երջանիկ և լիարժեք քաղաքացի։ Այն տրամաբանությամբ, որ մենք բոլորս պետք է կառուցենք այդ երջանկությունը, պետք է կառուցենք այդ լիարժեքությունը, պետք է կառուցենք և պահպանենք այդ հպարտությունը։

Փա՜ռք նահատակներին և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհավոր Օհանավանի միջնակարգ դպրոցը»։

Հաջորդիվ վարչապետի գլխավորությամբ Օհանավանի դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ընթացքը: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին:

Դիտումների քանակ259
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015