• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ... 13:19
Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր... 13:07
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ... 12:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սպորտ 19:0426 Օգս, 2023

Բանակային խաղերի անցկացմամբ, որպես հանրություն և պետություն, ևս մեկ անգամ շեշտում ենք ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Դրանց հետևել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևում:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության, երկրորդը՝ Ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:

Մրցումներից հետո վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար և շնորհավորել հաղթողներին: «Շատ կարևոր մրցաշար է և պետք է այն զարգացնենք: Մյուս տարի կընդլայնենք մասնակից թիմերի քանակը, հույս ունենք նաև երկրպագուների ավելի մեծ բանակ կլինի, որովհետև տեսանք, որ նրանց ներկայությունը կարևոր է, շատ լավ քաջալերում էին: Նաև, ըստ ցանկության, մյուս տարի պայմաններ կստեղծենք, որպեսզի մասնակիցները Դիլիջանում մի քանի օր անցկացնեն իրենց ընտանիքների անդամների հետ, և նրանք էլ գուցե գան, երկրպագեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նման մրցումների կազմակերպման նպատակներին: «Առաջինը՝ ուզում ենք ընդհանրապես մեր՝ որպես հանրություն, պետություն ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտել: Երկրորդը՝ ուզում ենք ինչո՞ւ ոչ այն ծառայողները, ովքեր ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան ունենան: Ինչո՞ւ ծառայակից ընկերները չիմանան, որ ինքը լավագույններից լավագույնն է: Նաև դրամական խրախուսանք լինի, որն ինչ-որ տեղ ատեստավորման հետ զուգահեռ սոցիալական երաշխիքների մեջ ևս մի բան ավելացնում է: Շատ ուրախ եմ, որ հիմա մի պայմաններում ենք, երբ, ըստ էության, մեր բոլոր ուժային կառույցներում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման գործընթաց է տեղի ունենում, իհարկե, Քննչական կոմիտեում և Դատախազությունում 92 տոկոսով, բայց դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ այդ երկու կառույցներում բազան համեմատաբար ավելի բարձր էր:

Իհարկե, կան որոշ կառույցներ, որտեղ դեռ ատեստավորումն ամբողջ թափով չի սկսվել, բայց մեզ համար և ինձ համար անձնապես շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությանը ծառայություն մատուցող հատկապես զինվորական և զինվորականին մոտ, իրավակարգի պահպանության ոլորտում աշխատող մեր ծառայողները սոցիալական որոշակի մինիմում ունենան: Շատ դեպքերում, երբ նայում ենք աշխատավարձերին, դա ուղղակի առաջին հերթին դիսկոմֆորտ է Կառավարության համար, որ այդպիսի ծառայություններ մատուցող մարդիկ այդքան ցածր աշխատավարձեր ստանան:

Բայց մյուս կողմից էլ մենք խնդիրն այլ կերպ ենք դնում. խնդիրը դնում ենք, այո, աշխատավարձն առնվազն կրկնապատկելու վրա, բայց նաև պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ այդ ծառայողները մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ:

Իսկ ահա բանակային խաղերով, ովքեր այդ որակական նշաձողից վերև են՝ նրանք լավագույններից լավագույնի տիտղոսը կարող են ունենալ, ինչը, կարծում եմ, անձնապես էլ, կոլեկտիվի մեջ էլ, ընտանիքում էլ է հաճելի և լրացուցիչ մի խթան է»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին և մաղթել հաջողություններ:

Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
 

 

Դիտումների քանակ87
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք 19:4706 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico 19:4706 Հնս, 2026
  • Գոշ գյուղը կունենա խմելու ջրի մատակարարման նոր համակարգ 19:3606 Հնս, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 20 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1806 Հնս, 2026
  • Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. ՌԴ ԱԳ փոխնախարար 19:0006 Հնս, 2026
  • Սեուլում ընտրությունների ֆոնին ցույցեր են 18:5906 Հնս, 2026
  • ԱՄՆ հայկական դպրոցի թիմը՝ ակադեմիական դեկաթլոնի չեմպիոն 18:3906 Հնս, 2026
  • Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ 18:2306 Հնս, 2026
  • ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերն ու աշխատաշուկան 18:2106 Հնս, 2026
  • Տեղեկատվական հանդիպում՝ օտարերկրյա հյուրերի համար․ԿԸՀ 18:0306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկա օրերին կիրականացնի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում 17:5006 Հնս, 2026
  • Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ 17:3806 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 300 և ավելի ընտրող ունեցող 1746 տեղամասից լինելու է ուղիղ հեռարձակում. ԿԸՀ նախագահ 17:0006 Հնս, 2026
  • Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով 16:5906 Հնս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ 16:3006 Հնս, 2026
  • Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ 16:1206 Հնս, 2026
  • Հասմիկ Կարապետյանի կյանքի էպիզոդները՝ կերպարվեստի լեզվով 16:0006 Հնս, 2026
  • Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է 15:4006 Հնս, 2026
  • Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա 15:3906 Հնս, 2026
  • Կալիֆոռնիայում հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ կայացավ նախնական ընտրությունը 15:3406 Հնս, 2026
  • Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը 15:1206 Հնս, 2026
  • Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար 14:5406 Հնս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ 14:4006 Հնս, 2026
  • Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր 14:3606 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել 14:0006 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0006 Հնս, 2026
  • ԱՍՀՆ-ն կաջակցի աշխատանք փնտրողներին հաղթահարել թվային անջրպետը 13:5406 Հնս, 2026
  • Ընտրական հանձնաժողովները պատրաստ են հունիսի 7-ին երաշխավորել ընտրության բնականոն ընթացքը 13:5006 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ. ՀԿԿ-ի ձայնագրությունը 13:4806 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 13:4506 Հնս, 2026
  • Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին 13:4306 Հնս, 2026
  • Բացառիկ վկայություններ՝ Առաջին Հանրապետությանը նվիրված շարքում 13:3306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը 13:1906 Հնս, 2026
  • Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, ուստի մենք ունենք միանգամայն օրինական հարցեր. Գալուզին 13:1606 Հնս, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում 13:0706 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Թվային գրագիտության ծրագիր գործազուրկների համար. կտրվի 50 հազար դրամի կրթական վաուչեր 13:0006 Հնս, 2026
  • Ֆեստիվառը վերադառնում է 12:4506 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 12:4406 Հնս, 2026
  • ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին 12:4306 Հնս, 2026
  • Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին 12:2806 Հնս, 2026
  • Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ 12:1806 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով 12:1006 Հնս, 2026
  • Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում 11:4406 Հնս, 2026
  • Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 11:0806 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ 11:0306 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին 10:4806 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիում 10:4406 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին 10:4106 Հնս, 2026
  • Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը 10:3106 Հնս, 2026
  • Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան 10:1606 Հնս, 2026
  • Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ 10:0106 Հնս, 2026
  • Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը 09:5006 Հնս, 2026
  • Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է 09:2006 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 08:4806 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2706 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում 08:0206 Հնս, 2026
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026
  • Իսրայելն Ադրբեջանում ուժեր է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում. CNN 01:0606 Հնս, 2026
  • Վերջին 5 ամսում Հայաստանից շուրջ 800 հազար դոլար է ծախսվել Meta-ում քաղաքական գովազդի վրա 00:5706 Հնս, 2026
  • Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար 00:5006 Հնս, 2026
  • ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է 00:4606 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը 00:3406 Հնս, 2026
  • Կանանց զբաղվածության ծրագիր՝ ՀՀ 4 մարզում 00:3006 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու համար կալանավորվել է Գալուստ Սահակյանի որդին 00:2606 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ 00:1406 Հնս, 2026
  • Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ 00:0906 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով 00:0006 Հնս, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ը կողմ է բոլորին 23:5405 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին 23:5105 Հնս, 2026
  • Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելուն, ելույթներ ունենալուն. Քոչարյանն ամփոփեց քարոզարշավը 23:4505 Հնս, 2026
  • «Ո՞վ ա տենց բան տեսած եղել, որ մենք ընտրակաշառք բաժանենք». Ծառուկյանն անդրադառնում է մեղադրանքներին 23:3905 Հնս, 2026
  • Քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող «Հանրապետություն» կուսակցության օգտին. Արամ Սարգսյան 23:3005 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն 23:2505 Հնս, 2026
  • Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը 23:1805 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կքննարկի «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 23:0105 Հնս, 2026
  • Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 22:5905 Հնս, 2026
  • Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 22:4505 Հնս, 2026
  • Գորիկ Հակոբյանը կեղծ փաստաթղթով արդարացրել է 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ ուժի կիրառումը 22:4505 Հնս, 2026
  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը 22:2705 Հնս, 2026
  • Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 22:1105 Հնս, 2026
  • Փաշինյանը Ռուսաստանից եկածներին և Ղարաբաղից տեղահանվածներին կոչ է արել տեր կանգնել պետությանը 21:5405 Հնս, 2026
  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ իրենք հաղթողի վարկանիշ ունեն 21:1505 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 |«Կարևորը՝ 4 ուժերն անցնեն»․ուշագրավ մանրամասներ ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից 21:0005 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով 20:4705 Հնս, 2026
  • Լույսերի տաճարը. «Զվարթնոց»-ը լուսավորության նոր համակարգ ունի 20:3405 Հնս, 2026
  • Դատապարտյալների իրավունքների մասին քննարկում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20:2705 Հնս, 2026
  • Ռումինիայի Կոնստանցա քաղաքի նավահանգստում պայթել է ռազմածովային անօդաչու մոտորանավակ 20:2005 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:1605 Հնս, 2026
  • Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran 20:1205 Հնս, 2026
  • Տե՛ր կանգնիր խաղաղությանը.եզրափակիչ հանրահավաք | ՈՒՂԻՂ 20:0905 Հնս, 2026
  • Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով 20:0705 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով 20:0205 Հնս, 2026
  • Արտահանման առաջարկներ՝ բիզնեսին 19:5605 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, հայտնաբերել կատարողներին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:5005 Հնս, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» լինելու է խորհրդարանում, բայց չի ձևավորելու իշխանություն. Էդմոն Մարուքյան 19:4305 Հնս, 2026
  • Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը 19:3605 Հնս, 2026
  • Բարձր օղակները շատ են վերցնում. «Ուժեղ Հայաստանի» որոշ կողմնակիցներ դժգոհ են ընտրակաշառքի չափից 19:3005 Հնս, 2026
  • Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը 19:2405 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 19:1805 Հնս, 2026
  • Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ 19:1405 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015