• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:1917 Օգս, 2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ հարցով արտահերթ քննարկման հիմնական շեշտադրումները

Ավելի քան 8-ամսյա արգելափակման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայ զրկված է հիմնարար իրավունքներից, չունի ազատ տեղաշարժվելու հնարավորություն, սննդի պակասից տառապում է 30 000 երեխա, հազարավոր քաղաքացիներ չեն կարող օգտվել առողջապահական ծառայություններից, 1 մարդու Ադրբեջանն առևանգել է հենց անցակետի մոտ, 1 անձ մահացել է թերսնման պատճառով: Հայաստանի պահանջով հրավիրված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակը: «Ես այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը՝ չկորցնելու տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորությունը»,- դիմելով ՄԱԿ-ի ԱԽ անդամներին՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել տարածաշրջանում կայունության հաստատման համար։ Կարծում եմ՝ այսօր էլ դեռ նման հնարավորություն ունենք։ Սակայն ԼՂ-ում հումանիտար իրավիճակը կարող է էականորեն վատթարացնել խաղաղության հեռանկարը Հարավային Կովկասում և նույնիսկ դրանից դուրս։

Միրզոյանը ներկայացրել է՝ ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում է պայմանավորվածությունները, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արհամարհում Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք նրան պարտավորեցնում են ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը: «Այժմ Ադրբեջանի գործողությունների պատճառով նույնիսկ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, իսկ հուլիսի 26-ին ԼՂ ուղարկված՝ Հայաստանի հումանիտար ավտոշարասյունը մինչ օրս Լաչինի միջանցքի մուտքի մոտ է»,- մանրամասնել է Միրզոյանը:

Արարատ Միրզոյան - Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող օղակ, և այն չունի այլընտրանք։ Այն պետք է բացվի: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր այլ հաղորդակցություններին, այդ հարցը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում։

Միրզոյանը նաև թվարկել է՝ ինչ է ակնկալում հայկական կողմն Անվտանգության խորհրդից:

Արարատ Միրզոյան - Դատապարտել որպես պատերազմի միջոց սովի կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար օգնության ապօրինի մերժումը, պահանջել մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ապահովել Կարմիր խաչի հետ լիարժեք գործակցությունը, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն։

Այս հումանիտար հարցերը պետք է լուծվեն՝ նախքան ԼՂ ժողովուրդը կենթարկվի էթնիկ զտման՝ շեշտել է Միրզոյանը:

Արարատ Միրզոյան - Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց:

Եզրափակելով ելույթը՝ Միրզոյանը ներկաներին ցույց է տվել արցախցի երեխաների նկարներ՝ նշելով, որ նրանք և նրանց նման հազարավոր մարդիկ դեռ հույս ունեն, որ անուշադրության չեն մատնվի:

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԱՉԻՆՈՎ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ. ՄԱԿ ԱԽ ԿՈՉԸ ԲԱՔՎԻՆ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի իրավիճակին անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները:

Նատալի Բրոդհերսթ (ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ) - «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացնում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ողջ աշխարհից՝ առանց որևէ օրինական հիմնավորման, և հակասում միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին: Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանի և անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց անարգել տեղաշարժը երկու ուղղությամբ, ապահովել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ֆրանսիան դատապարտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական շարասյան արգելափակումը, ինչպես նաև Կարմիր խաչի գործունեության խոչընդոտումը:

Բրոդհերսթը կոչ է արել Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, ինչպես նաև թույլատրել մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին անարգել մուտք գործել տարածաշրջան։ Նա վստահեցրել է՝ Փարիզն աջակցում է ԵՄ միջնորդական ջանքերին, հանձնառու է Հարավային Կովկասում տևական խաղաղության օրակարգին և հորդորում է շարունակել բանակցությունները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը:

ԱՄՆ պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղ կենսական կարևորության ապրանքների մատակարարման արգելափակումն անընդունելի է:

Լինդա Թոմաս-Գրինֆիլդ (ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ) - Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Մենք ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիներով մարդասիրական մատակարարումների հարցում: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է կարգավորվեն: Պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց իրավունքները և անվտանգությունը։ Կողմերին հորդորում ենք հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական ներգրավվածությունը:
Գրինֆիլդը հավելել է՝ Վաշինգտոնը կոչ է անում ուղիղ բանակցություններ սկսել նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ հայտարարել է՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզն են, և դրան այլընտրանք չկա:

Դմիտրի Պոլյանսկի (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ) - Եռակողմ համաձայնագրերի ներուժը դեռ երկար չի սպառվի: Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցում հնարավոր չէ պատկերացնել առանց Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար անվտանգության երաշխիքների, որոնք հիմնված կլինեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա և կյանքի կկոչվեն Ադրբեջանի օրենսդրության համատեքստում։ Ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել։ Դա ենթադրում է մարդասիրական միջանցքների զուգահեռ բացում Աղդամով և Լաչինով: Այդպիսով նաև ճանապարհ կհարթվի Բաքվի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև երկխոսության համար։

Պոլյանսկին պնդել է՝ Մոսկվան պատրաստ է այսուհետ էլ օգնել կողմերին՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավմամբ։ Ռուս պաշտոնյան հավելել է՝ «կոչ ենք անում պատասխանատու մոտեցում դրսևորել Անվտանգության խորհուրդն այս գործընթացների մեջ ներքաշելու հարցում»։

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով՝ նման հայտարարությամբ էլ հանդես է եկել ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

Գենգ Շուանգ (ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցի տեղակալ) - Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ անվտանգությունը և համատեղ զարգացումը բխում են երկու երկրի շահերից: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հաշվի առնել մեկը մյուսի շահերը՝ ավելի վաղ համապատասխան կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Կարևոր է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները հարգվեն, և Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժն ապահովվի՝ շեշտել է Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Ջեյմս Կարիուկի (ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ) - Կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ բոլոր երթուղիներով: Հարկավոր է ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց: Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը: Միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր հասնել խաղաղության։

Ադրբեջանի գործողությունների բացահայտ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Մալթայի ներկայացուցիչը:

Ֆրանչեսկա Մարիա Գատ (ՄԱԿ-ի ԱԽ-ում Մալթայի ներկայացուցիչ) - Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ և առանց նախապայմանների վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, չխախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Տարածաշրջան հումանիտար հասանելիության բացակայությունը լուրջ հետևանքներ կունենա: Ի գիտություն ենք ընդունել Աղդամով մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն այս ճանապարհը չպետք է դիտարկվի որպես այլընտրանք Լաչինի միջանցքին:

Մալթայի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները և ապահովել Կարմիր խաչի գործունեությունը: «Մալթան վերահաստատում է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն իր հավատարմությունը, սատարում ԵԱՀԿ համանախագահության ջանքերին»,- հավելել է Մալթայի ներկայացուցիչը:

Ելույթներով են հանդես եկել նաև Ճապոնիան, Շվեյցարիան, Ալբանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան, Էկվադորը, Գանան, Մոզամբիկը, Գաբոնը: Անվտանգության խորհրդում այս երկրների ներկայացուցիչների հայտարարություններում հիմնական կրկնվող կոչերն են՝ վերաբացել Լաչինի միջանցքը, հետևել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումներին, չխոչընդոտել Կարմիր խաչի գործունեությունը, լուծել առկա խնդիրները բացառապես երկխոսության միջոցով, հարգել երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հումանիտար մատակարարումների համար դիտարկել Աղդամ-Ստեփանակերտ երթուղին:

Չնայած Անվտանգության խորհրդի անդամների՝ Բաքվին ուղղված հասցեական կոչերին, Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը պնդել է, թե իբր Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ և ցեղասպանության սպառնալիք չկա՝ որպես հիմնավորում նշելով, թե հայկական կողմը մերժում է Ադրբեջանի օգնությունը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Նրա խոսքով՝ Հայաստանը, իբր, կեղծ տեղեկություններ է տարածում և Անվտանգության խորհուրդ դիմելով՝ մոլորեցնում միջազգային հանրությանը: «Հայաստանը դա անում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու նպատակով»,- պնդել է Ալիևը՝ Երևանին մեղադրելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԿԽՄԿ-ի միջնորդական և դիվանագիտական ջանքերը իբր խոչընդոտելու համար։

Ադրբեջանին պաշտպանող դիրքերից է հանդես եկել նաև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը՝ կարևորելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումը և մեղադրելով Հայաստանին իրավիճակը սրելու համար։

Սեդաթ Օնալ (ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ) - Թուրքիան մտահոգված է, որ Հայաստանը փորձում է օգտագործել միջազգային հարթակները, այդ թվում ԱԽ-ն՝ Լաչինի միջանցքի հետ կապված քաղաքական մեղադրանքներ հնչեցնելու համար: Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն: «Մենք հանձնառու ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել»:

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը եզրափակել է ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը: Սիլվիո Գոնցատոն նշել է՝ ԵՄ-ն մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ահագնացող մարդասիրական ճգնաժամին և կոչ անում վերաբացել Լաչինի միջանցքը՝ եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:

Սիլվիո Գոնցատո (ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատար) - Անհրաժեշտ է ապահովել ԿԽՄԿ-ի լիարժեք գործունեությունը: Մարդասիրական նախաձեռնությունները չպետք է քաղաքականացվեն: Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու նաև Աղդամով։ Այդ ճանապարհը, սակայն, չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ Տեղում բնակչությունը անվտանգության երաշխիքների կարիք ունի: Նաև պետք է խրախուսվի տեղի հայ բնակչության ու Բաքվի միջև երկխոսությունը: Դա անհրաժեշտ է վստահության ձևավորման տեսանկյունից:

Գոնցատոն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն ներկա է հայ-ադրբեջանական սահմանին, կառույցի դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում և կոչված է նպաստելու հակամարտության կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած հրատապ նիստը կարող է հիմք դառնալ անդամներից որևէ մեկի կողմից հայտարարության կամ բանաձևի նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ68
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015