• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լուիս Մորենո Օքամփոն Արայիկ Հարությունյանին է ներկայացրել ԼՂ շրջափակման վերաբերյալ իր հետազոտության արդյունքները
Հասարակություն
16:2209 Օգս, 2023

Լուիս Մորենո Օքամփոն Արայիկ Հարությունյանին է ներկայացրել ԼՂ շրջափակման վերաբերյալ իր հետազոտության արդյունքները

Զանգ-հանդիպում ենք ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Եյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, որը մեզ է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
«Արցախի իշխանությունների անունից շնորհակալություն եմ հայտնել միջազգային առաջատար փորձագետին, որ համաձայնվել է կամավոր կերպով հետազոտել Արցախի շրջափակումը և իրավական եզրակացություն ներկայացնել դրա վերաբերյալ: Լուիս Մորենո Օքամփոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը:
 
Օքամփոյի ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://luismorenoocampo.com/lmo_en/report-armenia/, իսկ հիմնական շեշտադրումները ներկայացվում են ստորև.
 
«Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, ընթանում է ցեղասպանություն 120.000 հայերի նկատմամբ:
Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ապրող 120.000 հայերի սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը, պետք է համարել Ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
 
Չկան դիակիզարաններ և դանակներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անմիջական կտրուկ փոփոխության, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի։
 
Սովը որպես մարդկանց ոչնչացնելու միջոց, անտեսվել է ողջ միջազգային հանրության կողմից, երբ այն կիրառվել է հայերի դեմ 1915-ին, հրեաների և լեհերի դեմ՝ 1939-ին, ռուսների դեմ՝ Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1941-ին, կամբոջացիների դեմ՝ 1975-1976-ին։ Սովամահությունը անտեսվել է նաև Սրեբրենիցայում՝ 1993-94 թվականների ձմռանը:
Վերլուծելով Սրեբրենիցայի գործը՝ Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը» հանդիսանում է Ցեղասպանություն՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն։
 
Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են Ցեղասպանությունը կանխելու և պատժելու պարտավորությունը։ Նրանք չպետք է «սպասեն, մինչև սկսվի Ցեղասպանության իրագործումը»,- վճռել է Արդարադատության միջազգային դատարանը, - «Պարտավորության ամբողջ իմաստը՝ կանխել կամ փորձել կանխել արարքի կատարումը»:
 
Այս զեկույցը վերլուծում է՝
1) Լեռնային Ղարաբաղում շարունակվող ցեղասպանության առկայությունը.
2) Ինչպե՞ս հետաքննել ցեղասպանության մեղավորներին.
3) Ինչպե՞ս կանխել ցեղասպանության իրականացումը:
 
1. Ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում 2023 թ.
 
Ողջամիտ հիմք կա հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։
 
Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Դատարանը կենտրոնացել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների համար պետության պատասխանատվության վրա, այլ ոչ թե Ցեղասպանության կատարման համար անհատական քրեական պատասխանատվության վրա:
 
Թեև հիմնված պետության տարբեր պարտավորությունների վրա, Դատարանը հաստատեց ցեղասպանության էական տարրերի առկայությունը, որոնք ամրագրված են Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետում. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
 
Դատարանի նախնական եզրակացությունները «հավանական» են համարել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը «իրական և անմիջական վտանգ» է ստեղծել էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի» «առողջության և կյանքի» համար։
 
Մտադրությունը, Ցեղասպանության հանցագործության սուբյեկտիվ տարրը, պետք է բխի փաստերից և Ադրբեջանում բարձրագույն իշխանություն ունեցող նախագահ Ալիևի հայտարարություններից։
 
Նախագահ Ալիևը, արդար դատավարության պայմաններում, հնարավորություն կունենար տարբեր կերպ մեկնաբանել փաստերը։ Միևնույն ժամանակ, ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար, պատրաստակամությամբ և կամավոր կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄԴ միջանկյալ հրամանների միջոցով ծանուցվել է իր գործողությունների հետևանքների մասին:
 
Փաստերը հետևյալն են՝
 
ա. նախագահ Ալիևը միտումնավոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը,
 
բ. նա բացահայտորեն չի ենթարկվել «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու» Արդարադատության միջազգային դատարանի հատուկ հրամանին,
 
գ. ԱՄԴ հրամանը ծանուցել է նրան հայերի խմբի «առողջության և կյանքի» համար «իրական և անմիջական վտանգի» մասին։
 
Նախագահ Ալիևի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ շրջափակումը Լաչինի միջանցքով մարդկանց կողմից մաքսանենգ հանքանյութերի և հեռախոսների տեղափոխման հետևանք է, ընդամենը շեղող հնարք է։
 
Մաքսանենգության գործողությունները պետք է պատշաճ կերպով հետաքննվեն, սակայն դրանք արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրամանին չենթարկվելու կամ Ցեղասպանություն կատարելու հիմնավորում չեն հանդիսանում:
 
2. Կարո՞ղ է արդյոք Միջազգային քրեական դատարանը հետաքննություն իրականացնել նախագահ Ալիևի նկատմամբ:
 
Ցեղասպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ «Ցեղասպանություն իրականացնող անձինք պետք է պատժվեն», նույնիսկ եթե «նրանք սահմանադրորեն պատասխանատու կառավարիչներ են»: Բայց չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել նախագահ Ալիևի կողմից ենթադրաբար իրականացված ցեղասպանության հանցագործությունը:
 
Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ օտարերկրյա պետական իշխանությունների կողմից, քանի որ նա անձեռնմխելիություն է վայելում որպես պետության ղեկավար:
 
Միջազգային քրեական դատարանը տրամադրում է իրավազորություն, երբ այդպիսի անձեռնմխելիություն չի կիրառվում: Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ-ի հետաքննություն սկսելու երեք եղանակ կա.
 
1) Ադրբեջանը դառնում է անդամ պետություն (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետ).
 
2) Ադրբեջանն ընդունում է Դատարանի իրավազորությունն իր տարածքում (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետ).
 
3) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը փոխանցում է ՄՔԴ-ին (Հռոմի կանոնադրության 13-րդ հոդված):
 
Բայց Ադրբեջանը Հռոմի կանոնադրության անդամ պետություն չէ (հոդված 12(1)), չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը (հոդված 12(3)): Հետևաբար, պահանջվում են պետությունների անհապաղ գործողություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որով Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկումը կտեղափոխվի Միջազգային քրեական դատարան:
 
Նման նախադեպեր կան: 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1395 բանաձևը, համաձայն որի՝ Դարֆուր – Սուդան հարցը փոխանցվեց ՄՔԴ: Հինգ տարի անց նախագահ Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության համար։
 
2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայում տիրող իրավիճակը հանձնեց դատարան։ 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն Մուամար Քադաֆիին ձերբակալելու հրաման է տվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՄՔԴ-ին իրավազորություն տրամադրելու համար պետք է իրագործելի լինի: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը նույնպես հանդիսանում են այդ Կոնվենցիայի կողմեր՝ ապահովելով ճնշող մեծամասնությունը:
 
Ֆրանսիան դեռ 2013 թ. առաջարկել էր, որ Խորհրդի հինգ մշտական անդամները կամավոր և հավաքականորեն դադարեցնեն վետոյի կիրառումը Ցեղասպանության և այլ զանգվածային վայրագությունների դեպքում։
 
3. Ինչպե՞ս կանխել հայկական խմբի վերջնական ոչնչացումը
 
Նախագահ Ալիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը, հազվագյուտ հնարավորություն ունեն կանխելու հետագա զոհերը և խմբի «ֆիզիկական ոչնչացումը» այս Ցեղասպանության միջոցով:
 
Ժամանակին կանխարգելումը պահանջում է հրատապ քաղաքական որոշումների ընդունում՝
 
ա. դադարեցնել շրջափակումը և մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը.
 
բ. ապահովել վիճելի տարածքային պահանջների ինստիտուցիոնալ լուծումներ: Այն պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ պահին Ադրբեջանը կարող է խնդրել դադարեցնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը։
 
Միջազգային մակարդակում չկան կենտրոնական մարմիններ, որոնք կընդունեն նման հրատապ միջոցներ: Արդարադատության միջազգային դատարանի հատուկ վճիռը Ցեղասպանության, ընտրովի պատժամիջոցների և այլ դասական դիվանագիտական գործիքների վերաբերյալ բավականաչափ արագ և ուժեղ չի լինի:
 
Կարճաժամկետ հեռանկարում, որը վճռորոշ է սովի միջոցով շարունակվող Ցեղասպանությունը կասեցնելու համար, կանխարգելման պարտավորությունը կսահմանվի բացառապես հակամարտությունում ներգրավված պետությունների շահերով։
 
1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվեց «Ցեղասպանություն» անվանել այն, ինչ կատարվում էր Ռուանդայում։ Բանավեճի ընթացքում Չեխիայի դեսպանը առաջարկեց չկենտրոնանալ նոր զինադադար կնքելուն ուղղված բանակցությունների վրա, ինչը նույնն է, որ եթե հրեաներին խնդրեին զինադադար կնքել Հիտլերի հետ:
 
«Խնդիր դժոխքից» աշխատության մեջ Սամանթա Փաուերը բացատրում է այլ երկրներում կատարվող ցեղասպանությունների մեջ ազգային առաջնորդների շահերը փոխակերպելու գործում քաղաքացու վճռորոշ դերը: Սփյուռքի հայության ձայնը կարող է նվազեցնել միջազգային իրավական ճարտարապետության ձախողման աստիճանը: Նրանք պետք է համախմբվեն ամբողջ աշխարհում՝ հասնելու ազգային առաջնորդներին և խթանելու պրագմատիկ լուծումներ:
 
Ռուսաստանը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, ԱՄՆ-ը, որն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններին, Եվրամիության բոլոր անդամները հանդիսանում են Ցեղասպանության կոնվենցիայի մասնակիցներ: Նրանք ունեն արտոնյալ դիրք՝ կանխելու Ցեղասպանությունը։ Ուկրաինական հակամարտության պատճառով նրանց ինտենսիվ դիմակայությունը չպետք է հայերին վերածի կողմնակի զոհերի։
 
Հնարավո՞ր է արդյոք աջակցել Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներին՝ հասնելու միասնական դիրքորոշման՝ շարունակվող Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու գործում։ Եթե համաձայնեն, մեկ օրվա ընթացքում սնունդը կհասնի հայերին։
 
Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտությունը միջազգային հանրության համար հնարավորություն է՝ մշակելու նորարարական և ներդաշնակ լուծում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետաքննությունը կարող է ի վերջո դադարեցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար»:
 
Նախագահ Ալիևը հարցնում է. «Ինչո՞ւ Իսպանիան թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ պետք է հանդուրժենք անջատողականությունը»։ Հարցի մեջ ներառված ինքնիշխանության բարդ հարցերի պարզ պատասխանն այն է, որ Իսպանիան ցեղասպանություն չի իրականացնում անջատողական ջանքերը վերահսկելու համար»:
Դիտումների քանակ201
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015