Լճաշենում ընթացքի մեջ են դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 236 մլն դրամ: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում»,- գրել է նա:
Մանրամասները` տեսանյութում: