Կառավարության որոշմամբ` 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն ամբողջությամբ անվճար է: Մինչև այս փոփոխությունը քաղաքացին վիրահատության համար վճարում էր 3 մլն 400 հազար դրամ: Հայաստանում տարեկան միջինում աորտայի շերտազատման 100 դեպք է գրանցվում: Այս տարի 28 շահառու արդեն ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան
Մանրամասները` ռեպորտաժում: