ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում` կից տեսանյութ հրապարակելով:
«Շրջեցի ստարտափերի տաղավարներով, ծանոթացա բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումի մանրամասներին ու նպատակներին»,- գրել է նա: