• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ TRIPP-ի իրականացման գործում մինչև տարեվերջ դրական տեղաշարժ կունենանք. Գրիգորյան Բաց հարթակ․ TRIPP-ի իրականացման... 20:38
Գերմանական ուղղություն․ Հայաստանի նոր ռազմավարական հնարավորությունները Գերմանական ուղղություն․ Հայաստանի նոր... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 11.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 11.12.2025 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ նախագահը դադարեցնում է նստացույցը
Քաղաքականություն
12:5826 Հլս, 2023

ԼՂ նախագահը դադարեցնում է նստացույցը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստացույցը: Այդ մասին նա հայտարարություն է տարածել իր Ֆեյսբուքի էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետևյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները.
 
1. Այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով:
 
2. Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենաառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով:
 
3. Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը:
 
4. Կոչ ենք անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
 
5. Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն:
 
6. Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում: Այդ առումով մենք ցուցաբերում ենք համապատասխան նախաձեռնողականություն ու պատասխանատվություն մեր ունեցած սահմանափակ հնարավորությունների շրջանակներում:
 
7. Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առավելագույն ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի կատարման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ:
 
8. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի և այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ:
 
9. Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով:
 
10. Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցերն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ, և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները»:
Դիտումների քանակ2265
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ժաննա Անդրեասյանը Մարեկ Պալուսին ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը 11:3212 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում 11:1512 Դեկ, 2025
  • Հանրապետությունում դեկտեմբերի 11-12-ը բացահայտվել է 129 հանցագործություն, գրանցվել է 24 ավտովթար 11:0112 Դեկ, 2025
  • Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի. ԿԳՄՍՆ 10:4212 Դեկ, 2025
  • Կիրակի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի Սբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 10:3312 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ 10:2412 Դեկ, 2025
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի հետ. ընդգծվել է TRIP-ի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը 10:2012 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոգիստիկ դիվերսիֆիկացիան առևտրաշրջանառության աճի խթան է. ՀՀ վարչապետ | 12.12.2025 10:0012 Դեկ, 2025
  • Գորիսում ջուր չի լինի. հասցեներ 09:4912 Դեկ, 2025
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին 09:3812 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Դհրուվա Ջայշանկարը քննարկել են համագործակցության հնարավորությունները 09:2412 Դեկ, 2025
  • Վաղատինի 62 տարվա խարխլված դպրոցի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան 09:1112 Դեկ, 2025
  • Հեծանվային զբոսանք Մոսկվայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:5912 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:3012 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1512 Դեկ, 2025
  • Սիմուլյացիոն ուսուցումը բժշկության մեջ 08:0012 Դեկ, 2025
  • «ԱյԴի բանկ»-ը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 15 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0212 Դեկ, 2025
  • Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են տարածաշրջանային հարցեր 00:4812 Դեկ, 2025
  • «Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 00:2612 Դեկ, 2025
  • Նոր ֆինանսական բուրգ՝ տելեգրամյան ալիքում. այն կրկնօրինակում է արդեն փլուզված «Սիթի բայք»-ին 00:1512 Դեկ, 2025
  • Հայաստանի չեմպիոն «Նոան» 2։1 հաշվով հաղթել է «Լեգիային» 23:5611 Դեկ, 2025
  • 200 հազար և ավելին ստացող մեր քաղաքացիների համար` առավել պատկերավոր. Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրավճարի սխեման 23:3811 Դեկ, 2025
  • Ջրատարը Արտենի կհասնի եկող տարի. խմելու ջրի 30 տարվա խնդիրը կլուծվի 23:1711 Դեկ, 2025
  • Սերժ Սարգսյանի գործով գեներալները հրաժարվել են իրենց ցուցմունքներից. հրապարակվեց նրանց մեղադրանքը 23:0011 Դեկ, 2025
  • Լիլյա Աֆրիկյանը Կատար կգործուղվի 22:5111 Դեկ, 2025
  • Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու դարձել Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող 22:3711 Դեկ, 2025
  • Հրդեհ բեռնատարում․ տուժածներ չկան 22:3111 Դեկ, 2025
  • Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը.վարչապետ 22:2311 Դեկ, 2025
  • Բախվել են ավտոմեքենաներ 22:1011 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ռուբեն Բաբայանի հետ 22:0111 Դեկ, 2025
  • Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ 21:4411 Դեկ, 2025
  • Նոր կանոններ վարչական բողոքների համար. Սրբուհի Գալյանը առաջարկվող փոփոխություններն է ներկայացնում 21:1011 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Բյուջեից ահռելի ծախս է արվում, որ Ղարաբաղից տեղահանվածները մնան ՀՀ-ում. վարչապետ 21:0011 Դեկ, 2025
  • «Սևան» ազգային պարկի գործարքների մի մասը կնքվել են մայրերի, զոքանչների անունով. Աննա Վարդապետյան 20:5811 Դեկ, 2025
  • Շիրվանզադեի «Քաոս»-ը՝ Կապանի թատրոնի 90-ամյակին 20:5411 Դեկ, 2025
  • CirculUp. 3 տարի շրջանաձև տնտեսության ոլորտում 20:5111 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4811 Դեկ, 2025
  • 2 անշարժ գույք, 2576 դոլար. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարագիրը 20:4211 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.12.2025 20:3611 Դեկ, 2025
  • Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է 20:2911 Դեկ, 2025
  • Պուտինն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի կառավարության ուղեգծին՝ ուղղված ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը. Կրեմլ 20:2411 Դեկ, 2025
  • Ամանորյա միջոցառումների կազմակերպման առնչությամբ մայրաքաղաքի կենտրոնում երթևեկության փոփոխություններ կլինեն 20:1711 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 11. 2025 20:1211 Դեկ, 2025
  • Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է բոլոր իրավունքներն ու պարտավորությունները. Զախարովա 20:0411 Դեկ, 2025
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն 19:5911 Դեկ, 2025
  • Տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ. վարչապետ 19:5211 Դեկ, 2025
  • Դուդուկի գործարանային արտադրություն 19:4411 Դեկ, 2025
  • Ռուսական բիզնեսը սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին. Օվերչուկ 19:3711 Դեկ, 2025
  • Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա և պատրաստ է դա գրավոր արձանագրել. Լավրով 19:3111 Դեկ, 2025
  • Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել 19:2611 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային գյուղերի համար կմշակվի կառավարման պլան 19:2111 Դեկ, 2025
  • Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը 19:1411 Դեկ, 2025
  • Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր 19:0611 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Սևանի ափամերձ 34 հողամասում կառուցված գույքերը ենթակա են քանդման. ովքեր են տերերը 19:0011 Դեկ, 2025
  • Տեղահանվածների վերադարձի հարցը հանելը նշանակում է բացառել որևէ կոնֆլիկտ. վարչապետի առաջարկը Բաքվին 18:5811 Դեկ, 2025
  • Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվի ևս 18 մասնաճյուղ-թանգարան 18:5211 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման համար գումար կհատկացվի 18:4411 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են 18:3611 Դեկ, 2025
  • Գործադիրի որոշմամբ կապահովվի անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու միջոցառման շարունակականությունը 18:2711 Դեկ, 2025
  • Տարբեր կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունները պետք է իրացվեն համադրված, միավորված ծրագրերի ու ներդրումների միջոցով. ՇՄ նախարար 18:1811 Դեկ, 2025
  • Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է 18:0911 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել 18:0611 Դեկ, 2025
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինագիծը 17:5911 Դեկ, 2025
  • ԿԸՀ-ն Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի մանդատը տրամադրել է Խորեն Հովհաննիսյանին 17:5111 Դեկ, 2025
  • Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Գևորգ Պապոյան 17:4411 Դեկ, 2025
  • Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին 17:4211 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգը 17:3411 Դեկ, 2025
  • Համալրվել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները 17:2311 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարը Լեհաստանում հանդիպել է հայ արվեստագետների և մշակութային գործիչների հետ 17:1411 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան–Այվազավսկու փողոցների խաչմերուկում 17:0611 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Անդրադարձ՝ եկեղեցու նորոգմանը. վարչապետի հանդիպումը Համբուրգի հայ համայնքի հետ 17:0011 Դեկ, 2025
  • Քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները 16:5811 Դեկ, 2025
  • Կապահովվի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը 16:4911 Դեկ, 2025
  • Արփինե Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի միջազգային համաժողովին 16:4111 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:3311 Դեկ, 2025
  • Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները 16:3111 Դեկ, 2025
  • Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:2611 Դեկ, 2025
  • Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ի 11 ամիսների ընթացքում քննել է 2356 քրեական վարույթ՝ 252-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից 16:1811 Դեկ, 2025
  • Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հանդես կգան «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացմամբ 16:0911 Դեկ, 2025
  • Շարունակվում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նիստը | ՈՒՂԻՂ 16:0611 Դեկ, 2025
  • Հայաստան ժամանած մարդու իրավունքների ոլորտի փորձագետները ՀՀ օմբուդսմենի գլխավորությամբ այցելել են ԵՊՀ 16:0111 Դեկ, 2025
  • Վենեսուելան ԱՄՆ-ի կողմից նավթային լցանավի կալանումը որակել է «կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ» 15:5411 Դեկ, 2025
  • Հայաստանը վճռական է՝ #CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ. ՇՄ նախարար 15:4811 Դեկ, 2025
  • Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով 15:4311 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 15:3511 Դեկ, 2025
  • ՏԿԵ նախարարը KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքը 15:2811 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ում մեկնարկում է «Թրամփի ոսկե քարտով» օտարերկրացիներին կացության տրամադրումը 15:1811 Դեկ, 2025
  • Համլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար 15:1211 Դեկ, 2025
  • Զելենսկին Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու հնարավորությունը 15:0111 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Վարչապետը Սանկտ Պետերբուրգից մեկնել է Մոսկվա. գիշերը փակ է եղել օդային տարածքը 15:0011 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին 14:4911 Դեկ, 2025
  • Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները 14:4711 Դեկ, 2025
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ նոյեմբերի հաշվետվությունը 14:3311 Դեկ, 2025
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կլինի Թուրքմենստանում 14:1911 Դեկ, 2025
  • Արևմուտքը մեզ նման սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը. Գևորգ Պապոյան 14:0711 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով 13:4911 Դեկ, 2025
  • Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Ավանեսյան 13:4111 Դեկ, 2025
  • 2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ 13:3111 Դեկ, 2025
  • Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փորձել ենք առաջընթացի հասնել Ուկրաինայի հարցում. Մակրոն 13:2211 Դեկ, 2025
  • Կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը 13:0811 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015