Հուլիսի 24-ին` ժամը 19:58-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառն ընկել է և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մոտ 10 մ երկարությամբ ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։