10 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտները կհամալրեն կառավարության պահուստային ֆոնդը, առաջին կիսամյակի հարկային եկամուտները գերակատարվել են 50 մլրդ դրամով: Կառավարության նախորդ որոշումներով ավելացված 7.5 մլրդ դրամի 6.5 մլրդը հատկացվել է Լեռնային Ղարաբաղին:
Գործադիրի նիստին, քննարկելով կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները, վարչապետը նշել է, որ այն կարող է դառնալ ոչ միայն տնտեսական զարգացման խթան, այլև մարդկանց սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ:
Զեկուցվել է, որ աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպություններն ու բանկերը ցանկանում են ներդրումներ կատարել պետական գանձապետական պարտատոմսերում:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: