Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կից տեսանյութ հրապարակելով: Վարչապետը ծանոթացել է վերանորոգման աշխատանքներին:
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 290 մլն դրամ:
Մանրամասները` տեսանյութում: