Բասկետբոլի Հայաստանի Ա Լիգայում հերթական խաղային օրը տեղի է ունեցել երկու հանդիպում:
Թեժ պայքարում է անցել ՖԻՄԱ-ի և «Էրեբունու» միջև խաղը: 125-124 հաշվով հաղթանակ է տոնել ՖԻՄԱ-ն: Հանդիպման MVP է ճանաչվել ՖԻՄԱ-ի խաղացող Թաջայ Ջոնսոնը: Նա վաստակել է 58 միավոր, կատարել 7 արդյունավետ փոխանցում և 17 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին:
«Էրեբունի» թիմի բասկետբոլիստ Արտյոմ Բիչախչյանը, վաստակելով 13 միավոր, 15 անգամ կատարելով արդյունավետ փոխանցում և 10 անգամ տիրելով օղակից անդրադարձող գնդակին, գրանցել է թրիփլ դաբլ:
Օրվա մյուս՝ «Ուրարտու»-ԲԿՄԱ խաղն ավարտվել է 98-94 հաշվով: Հանդիպման MVP է ճանաչվել հաղթող թիմի՝ «Ուրարտուի» խաղացող Արկադի Մկրտչյանը: Նա 14 միավորով, 17 արդյունավետ փոխանցումով և 19 ռիբաունդով՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցել է իր երրորդ թրիփլ դաբլը:
«Ուրարտուն» 15 միավորով մնացել է առաջատարի դիրքում, երկու խաղ պակաս անցկացրած «Արթիկը» 11 միավորով երկրորդն է:
Երրորդ անընդմեջ պարտությունը կրած «Էրեբունին» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: