«Ուիմբլդոնի» կորտերում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի հերթական մրցաշարի խաղարկությունը: Ավարտվել են երկրորդ փուլի մի շարք դիմակայություններ: Արգենտինացի Ֆրանցիսկո Սերունդոլոն առանց պայքարի պարտվել է չեխ Իրժի Լեհեչկային:
21-ամյա չեխ թենիսիստը երեք սեթում էլ վստահ տեսք ուներ՝ 6:2, 6:2, 6:2:
Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը որոշակի դժվարություններ է ունեցել ATP դասակարգման 153-րդ համար Գիյս Բրոուվերի հետ դիմակայությունում՝ 6:4, 7:6, 7:6: «Ուիմբլդոնի» երրորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Մատեո Բերետինին, Ֆրենսիս Տիաֆուն, Գրիգոր Դիմիտրովը: