Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։
Հայաստանի զինծառայողները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար:
Հիշեցնենք, մայիսի 26-ին ադրբեջանական կողմը Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգել էր մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողին։Սումգայիթում հայ զինծառայողների դատավարությունը սկսվել էր ընդամենը 4 օր առաջ՝ հուլիսի 3-ին:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)