«Վարշավան հետևում է 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, նաև լավ է պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ»,- ընդունելով Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, նաև ադրբեջանական վերջին ագրեսիաները՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից այդ անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում և ընդհուպ Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: