• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ Հիբրիդային հարձակում և պաշտպանություն.... 22:06
Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ Տիկին Արմինե Մոսիյանին ու... 21:30
Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Արուսյակ Ջուլհակյանի հետ 18:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
14:0805 Հլս, 2023

42 անձ ապօրինի ընդերքօգտագործմամբ է զբաղվել. տեսչական մարմինը խախտումները բացահայտող սարք է ստացել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել ընդերքօգտագործման ոլորտում: Այս պահին ամփոփված տվյալներով՝ ապօրինի արդյունահանում է իրականացվել 700 000 խորանարդ մետր տարածքում, շրջակա միջավայրին հասցված վնասը մոտ 78 մլն դրամ է: Պետությանը հասցված վնասի չափը հասկանալու համար բավարար է միայն նշել, որ, օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանագիծ համարվող Արաքսի ավազանում իրականացված խախտումները հանգեցրել են գետի հունի փոփոխության:

Ապօրինի ընդերքօգտագործողները դասական գործիքակազմը փոխել են. ընդերքն օգտագործում են առանց թույլտվության և ընկերության գրանցման: Մինչդեռ, ինչպես հայտնի է՝ ընդերքը պետության սեփականությունն է և օգտագործման համար պետության մի քանի գերատեսչության թույլտվություն է հարկավոր:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն նախնական տվյալները պակաս խոսուն չեն: Իրականացվել է 42 չափագրում՝ բոլոր օրինախախտները ֆիզիկական անձինք են. ամփոփված է 30-ի տվյալը, որոնք ընդհանուր 700 000 խորանարդ մետր տարածքում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանում են իրականացրել, 600 000 խորանարդ մետրից միայն ավազ է արդյունահանվել: Նախնական հաշվարկով՝ արդեն իսկ շրջակա միջավայրին մոտ 78 մլն դրամի վնաս է հասցվել: Պետությանը հասցված վնասը դեռ պարզ չէ, բայց տեսչականի մասնագետները նկատում են, որ, որպես կանոն, կրկնակի շատ է լինում: Օրինական դաշտում աշխատող ընկերությունների մոտ էլ խախտումների պակաս չի զգացվում: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մամինի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի՝ ընդերքօգտագործող խոշոր տնտեսվարողները հիմնականում չարաշահում են թույլտվության ծավալները:

Հովհաննես Մարտիրոսյան (ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Բավական շատ թաքցրած ծավալներ են հայտնաբերել, ամբողջ նյութերն ուղարկվել են իրավապահներին, քանի որ ապօրինի ընդերքօգտագործումն ապօրինի ձեռնարկատիրություն է ենթադրում և քրեական հանցագործություն է համարվում:

Ավազի ապօրինի արդյունահանումը խնդիրներ է առաջացրել Հայաստան-Թուրքիա սահմանագիծ համարվող Արաքս գետի ավազանում: Տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց, որ Արաքսի խնդիրը վարչապետի ուշադրության կենտրոնում է, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Նրա խոսքով՝ Արաքսի ավազանում 15 ընկերություն է արդյունահանում իրականացնում, 2-ի գործունեությունը կասեցվել է, քանի որ հանգեցրել էր գետի հունի փոփոխության: Խնդրի կարգավորման ուղիներից մեկը գործադիրը Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններով է պատկերացնում՝ այն արդեն ԱԺ-ում է: Տեսչական մարմինն առաջարկում է, օրինակ՝ ամրագրել, որ սահմանային գետերից արդյունահանում իրականացնող ընկերությունների տեխնիկայի վրա GPS համակարգ տեղադրվի:

Հովհաննես Մարտիրոսյան - Օրինակ՝ 21 թվականին տեսչական մարմինն ուսումնասիրություն էր իրականացրել ու հայտնաբերել որոշակի ծավալով արդյունահանում, որը որևէ տնտեսվարողի տարածքում չէր գտնվում, այսինքն՝ իրենց հատկացված տարածքներում չէ, իսկ այդ տարածքը հատուկ հսկվող տարածք է ու չի կարող օտար մարդ մտնել, բնականաբար, այդ ընկերությունը կամ դրանց աշխատակիցներ են եղել, իսկ սարքերը հնարավորություն կտան ստուգման:

Հենց պետության սեփականություն հանդիսացող ընդերքի շահագործմամբ զբաղվող ընկերություններին խաղի կանոնների դաշտում պահելու համար էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կովկասի բնության հիմնադրամից նոր սարք է ստացել, որը հնարավորություն է տալիս տարածության մեջ կատարել առավել բարձր ճշգրտությամբ չափագրման աշխատանքներ:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ կարևոր տեղ է հատկացված թվային վերահսկողությանը, նկատեց տեսչականի ղեկավարը: Մարտիրոսյանը շեշտեց՝ խոշոր տնտեսվարողներն արդեն օգտագործում են նման տեխնիկա, իսկ պետությունը, եթե չի հասցնում առաջ անցնել տնտեսվարողներից, ապա առնվազն պետք է հավասար քայլի, ինչն էլ արվում է:

Հովհաննես Մարտիրոսյան - Ունենանք ելակետային տվյալներ, թե ինչ ծավալի հանքանյութի կամ ծավալների մարման մասին է գնում խոսքը, որը հետագայում օգտագործվում է այն բանաձևերում, որոնցով պարզվում է՝ արդյոք ընդերքօգտագործողը ճի՞շտ էր աշխատել, և բնապահպանական հետևանքներ է առաջացել:

Սարքը րոպեների ընթացքում սկանավորում է տարածքը, որի տվյալները հետագայում մշակվում են: Բնապահպանության գլխավոր տեսուչը պատմեց, որ մինչ այս համակարգի օգտագործումը, օրինակ՝ 30 հեկտարում չափագրում անելու համար հարկավոր էին 5-7 աշխատանքային օր, 2-3 աշխատակից, իսկ վերջնական տվյալների մշակման համար՝ ավելի քան 10 օր, հիմա ամբողջ աշխատանքը կատարելու համար 2-3 ժամ կպահանջվի: Սարքը նաև անտառներում աշխատելու հնարավորություն ունի:

Հովհաննես Մարտիրոսյան - 400 հեկտար տարածության մեջ քանի ծառ կա, այդ ծառերի բունն ինչ հաստության է, ինչ բարձության են ծառերը և այլն, ֆիքսել և հաջորդիվ համեմատել նախկինում և այս պահին եղածը:

Կովկասի բնության հիմնադրամի տրամադրած տեխնիկան ավելի քան 30 հազար եվրո արժի, սա նրանց համագործակցության առաջին փորձը չէ, դեռ 2021-ից համագործակցության հուշագիր են ստորագրել, թվային այլ տեխնիկաներ են տրամադրել:

Արման Վերմիշյան (Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն) - Բնապահպանության ոլորտը կոմպլեքս փոփոխությունների կարիք ունի, որովհետև խնդիրները շատ-շատ են, իսկ տեսչական մարմինը կատարում է այն ֆունկցիան, որը, իմ կարծիքով, ամենակարևոր օղակներից մեկն է:

Ընդերքօգտագործումն այն ոլորտն է, որի գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա բազմաշերտ է, այստեղ ներդրումներ շատ պետք է արվեն, ավելացրեց Վերմիշյանը: Նա ներդրումների կարիք տեսնում է նաև մոնիթորինգի և բնապահպանական փորձաքննության ոլորտներում, նշեց, որ այս ուղղությամբ աշխատում են:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Դիտումների քանակ91
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստի ապօրինի ձևակերպում է իրականացրել. գործը դատարանում է 10:5723 Մար, 2026
  • 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4823 Մար, 2026
  • Մարտի 20-23-ը գրանցվել է 36 ավտովթար. 2 մարդ զոհվել է 10:4223 Մար, 2026
  • ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 10:1323 Մար, 2026
  • Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 10:1023 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրողությունները | 23.03.2026 10:0023 Մար, 2026
  • Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում 09:4423 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 09:2423 Մար, 2026
  • Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ 09:1223 Մար, 2026
  • Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան 09:0723 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1323 Մար, 2026
  • Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են 07:5923 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ 00:1623 Մար, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ 22:5222 Մար, 2026
  • Կրեմլից սնվող «Եվրասիա» ՀԿ գործունեությունը ընտրակաշառք է՝ բարեգործության քողի տակ. Նանե Մանասյան 22:2822 Մար, 2026
  • Հիբրիդային հարձակում և պաշտպանություն. Մեծ բանավեճ 22:0522 Մար, 2026
  • 6 ժամից ավելի ուղիղ եթերում, սեր ու էմոցիաներ. Վարչապետը ղարաբաղցի կնոջն առաջարկում է հանգիստ խոսել 21:5822 Մար, 2026
  • Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. վարչապետ 21:3022 Մար, 2026
  • «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն է 21:0122 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Դուք պարտավոր եք վերընտրվելու, ոհմակը սպասում է ձեր չընտրվելուն. քաղաքացին՝ վարչապետին 21:0022 Մար, 2026
  • ՀԷՑ-ի պետականացման գործընթացում հաշվի են առնվում պետության ու հանրային շահերը. ժամանակավոր կառավարիչ 20:5522 Մար, 2026
  • Գովազդային ռեկորդ. Սամվել Կարապետյանի ուժը 90 օրում Մետայով գովազդի վրա 89 հազար դոլար է ծախսել 20:3622 Մար, 2026
  • Ինչպե՞ս է Սկևրայի հայկական ավետարանը հայտնվել Լեհաստանում | Հարցազրույց Վահրամ Մխիթարյանի հետ 19:5922 Մար, 2026
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ դատապարտյալը բացակայում է կացարանից․ ՔԿԾ 19:3622 Մար, 2026
  • Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2322 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.03.2026 19:1022 Մար, 2026
  • Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0122 Մար, 2026
  • Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում 17:2522 Մար, 2026
  • Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում 17:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը 17:0022 Մար, 2026
  • Այսօր և վաղը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ 15:2822 Մար, 2026
  • Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ 14:4122 Մար, 2026
  • Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ Մանասյան 14:1822 Մար, 2026
  • Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան. ԱԳՆ 12:4122 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Զովունի գյուղում 12:2122 Մար, 2026
  • Թել Ավիվում պայթյուններ են որոտացել 12:1522 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 11:5722 Մար, 2026
  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին 11:5022 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 11:4722 Մար, 2026
  • Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ 11:0122 Մար, 2026
  • Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ 10:4722 Մար, 2026
  • Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան 10:4022 Մար, 2026
  • Թեղուտ գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 10:3722 Մար, 2026
  • Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան 10:2922 Մար, 2026
  • Մեկնարկել է 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը 10:2222 Մար, 2026
  • Կոֆե կենտրո՞ն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:1022 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:0122 Մար, 2026
  • Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց 09:5922 Մար, 2026
  • Չբացահայտված մեծ ներուժ. «արևների» միջազգային օրն է 00:3322 Մար, 2026
  • Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ. Փեզեշքիան 23:4221 Մար, 2026
  • Մարտի 22-ի եղանակային կանխատեսումները 23:2121 Մար, 2026
  • Գիտությամբ կզբաղվի Հայաստանում. «Քվանտա» ծրագիրը՝ հիմնանորոգված լսարանում 23:0921 Մար, 2026
  • Ձեր քվեով տեր կանգնեք խաղաղությանը, մնացածը կանենք. ՔՊ հանդիպումները Գեղարքունիքում և Կոտայքում 22:5421 Մար, 2026
  • Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Մար, 2026
  • Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ 22:2421 Մար, 2026
  • 2025-ին բնակիչները մինչև 200 գաղափար են առաջարկել իրենց համայնքի զարգացման համար 22:1221 Մար, 2026
  • Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է․ Նելլի Դավթյան 21:5721 Մար, 2026
  • Այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018-ից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ է տեղի ունեցել 2018-ից հետո․ Փաշինյան 21:4821 Մար, 2026
  • Բանակի արհեստավարժ սերժանտների պատրաստության գործընթացը․ ՊՆ 21:3021 Մար, 2026
  • «Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին 21:1721 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Մաֆիան նաև Հայաստանից դուրս արմատներ ունի, հետևողականորեն պայքարում ենք. վարչապետ 21:0021 Մար, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2025-ին 7 մլրդ 221 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5921 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2026 20:5221 Մար, 2026
  • Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով 20:4621 Մար, 2026
  • Երևանի կանայք՝ լուսանկարներում 20:3221 Մար, 2026
  • Գրիգի և ձիու էմոցիոնալ շփումը. հիպոթերապիայի ֆենոմենը 20:1821 Մար, 2026
  • 44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է, որ իր հետ զենք-զինամթերք է բերել և նշել գտնվելու վայրը․ ՊՆ 20:0821 Մար, 2026
  • Իրանի, ԱՄՆ-ի ուժերի և Իսրայելի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները 19:5921 Մար, 2026
  • Հնդկաստանը դեմ է ծովային ուղիների շրջափակմանը. Մոդին՝ Փեզեշքիանին 19:4121 Մար, 2026
  • Թվային գրագիտություն. համացանցը՝ ինքնակրթվելու միջոց 19:2421 Մար, 2026
  • Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով 19:1121 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 18:5421 Մար, 2026
  • Հանդիպում Բջնիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2921 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան 18:1721 Մար, 2026
  • Անահիտ Շառոև. եզդի բանաստեղծուհու կյանքի ճանապարհը 17:4921 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը. Փեզեշքիան 17:3121 Մար, 2026
  • Ֆրանսիական գույները՝ դիմակների լեզվով 17:1621 Մար, 2026
  • Վարչապետը գործընկերների հետ Հրազդանում է 17:0221 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանական նավթը կմտնի համաշխարհային շուկա. ժամանակավորապես հանվել են պատժամիջոցները 17:0021 Մար, 2026
  • 2026-ին կեղծ և հուշանվեր թղթադրամներով գնումների 11 դեպք է արձանագրվել, 9-ը՝ բացահայտվել է 16:4421 Մար, 2026
  • Իրանի դեմ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա. Իսրայել Կաց 16:3121 Մար, 2026
  • Չնախատեսված կանգառ Լճափ գյուղի մոտ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:1921 Մար, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը երկրորդ պլան չի մղվել. Թրամփ 16:0321 Մար, 2026
  • Իրավաբանի մասնագիտական ուղին գիտելիքը կիրառելու և փոխանցելու, ինչպես նաև ապրումակցման կարողություն ձեռք բերելու մասին է. Աննա Վարդապետյան 15:5221 Մար, 2026
  • Այս ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տե՞ր է կանգնում խաղաղությանը, թե՝ ոչ 15:3121 Մար, 2026
  • Հայաստանը հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում և պահպանություն. ՇՄ նախարար 15:2721 Մար, 2026
  • Հարված է հասցվել Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին 15:1421 Մար, 2026
  • ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում 15:0621 Մար, 2026
  • ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը Իլոն Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի ներդրողներին մոլորության մեջ գցելու համար 14:5721 Մար, 2026
  • Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը. Թրամփ 14:4821 Մար, 2026
  • Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:3621 Մար, 2026
  • Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը. վարչապետ 14:2321 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ 14:1921 Մար, 2026
  • 500 բնակիչ ունեցող եզդիաբնակ Ֆերիկ գյուղը ոռոգման նոր համակարգ ունի. ծրագրի արժեքը 29 մլն դրամ է 14:1521 Մար, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր 14:0421 Մար, 2026
  • Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով. ՄԻՊ 13:5121 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է 13:3621 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և կուսակիցները Մարտունիում են 13:3021 Մար, 2026
  • Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն. ԿԳՄՍ նախարար 13:1721 Մար, 2026
  • Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել 13:1121 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015