Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացություն են ստացել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխությունները: Գործադրի ներկայացուցչի խոսքով՝ եթե ներկայում օրենսդրական կարգավորումները չեն կանխարգելում երեխաների իրավունքների ոտնահարումները, փոփոխությունները հնարավորություն կտան բարելավել նրանց պաշտպանության գործընթացը: Սպասվում է, որ կառավարությունը կհաստատի նաև ոլորտին վերաբերող համալիր ծրագիր:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: