• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան Վերադառնում եմ խաղաղության ավելի... 05:13
Բաց հարթակ. Կարևոր է, որ մարդու իրավունքների բոլոր պաշտպանները միմյանց նկատմամբ սոլիդար լինեն. ՄԻՊ Բաց հարթակ. Կարևոր է,... 20:39
Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․ Իրանի շուրջ զարգացումներ Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․... 19:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:0427 Հնս, 2023

Մինչ այժմ բոնուս է ստացել մոտ 1130 թերապևտ, նույնքան բուժքույր. դրանք հաշվարկվում են 32+4 ցուցանիշով

Որքանով է առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողը կարողանում հասնել այն բանին, որ իր տեղամասում հաշվառված բնակչությունը հիվանդությունները կանխարգելելու նպատակով ավելի հաճախ այցելի պոլիկլինիկա, ինչպես է վերահսկում քրոնիկ հիվանդությունները, արդյոք արդարացված են ուղեգրումները հիվանդանոց, ինչ հաջողություններ ունի պատվաստումների ոլորտում: Ավելի քան 30 այսպիսի ցուցանիշներից կախված՝ թերապևտներն ու բուժքույրերը, աշխատավարձից բացի, բոնուսային վարձատրություն են ստանում:

Ահարոն Բարսեղյան (ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ) - Բոնուսային վարձատրության համար պետական բյուջեից ուղղվում է շուրջ 2.4 մլրդ դրամ: Համեմատության համար ասենք, որ սա մոտավորապես 5 ու կես անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա փաստացի հատկացված ֆինանսավորումը: Եթե 2022 թվականին առաջնային օղակի բուժաշխատողների բոնուսային վարձատրության համար հատկացվել էր 416 մլն դրամ, ապա այս տարի այդ ֆոնդը կազմում է 2.4 մլրդ դրամ:

Նախորդ տարի գործարկված ծրագրով բոնուսները հաշվարկվում են 32 ցուցանիշով: Վճարումը կիսամյակային է: Այս տարի ևս մեկ ծրագիր է ավելացել՝ 4 ցուցանիշով, բայց շատ ավելի մեծ բյուջեով: Վճարումը եռամսյակային է: Բոնուսային վարձատրություն մինչև այժմ ստացել է մոտ 1 130 բժիշկ և նրանց հետ աշխատող նույնքան էլ բուժքույր: Խոսքն ընդհանուրի մոտ 70 տոկոսի մասին է: Բոնուսային վարձատրությունը կարող է կազմել ամսական աշխատավարձի մինչև 45 տոկոսը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ասում է՝ բոնուսների միջոցով աշխատավարձի բարձրացումը բարեփոխումների փաթեթի մի մասն է:

Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Դրանցից են և էլեկտրոնային առողջապահության դերի բարձրացումը, և որակական, մասնագիտական զարգացումը, ինչպես նաև շենքային, գույքային պայմանների բարելավումը և նաև աշխատավարձային:

Փոխնախարարը վստահեցնում է՝ հիվանդանոցների ուղեգրումները կրճատելու քաղաքականությանը զուգահեռ` աշխատում են պոլիկլինիկաներում ավելացնել առաջարկվող ծառայությունների քանակն ու որակը:

Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում բոնուսային վարձատրություն ստացել են բոլոր 24 թերապևտներն ու 24 բուժքույրերը: Այստեղ բոնուսները հիմնականում կազմել են աշխատավարձի մոտ 35 տոկոսը:

Մարինե Օսիկյան (Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի բուժական գծով տեղակալ) - Թերապևտները, որոնք որ աշխատել են շատ, ստացել են շատ, ովքեր` քիչ, պարզ է, որ ավելի քիչ են ստացել: Բայց բոլորը մասնակցել են այդ բոնոսային համակարգին և ստացել իրենց համապատասխան գումարը: 

Սուսաննա Դարբինյան (Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ) - Ելնելով իմ տեղամասային ցուցանիշներից` ստացել եմ աշխատավարձի 35 տոկոսը: 

Թերապևտ Դարբինյանի եռամսյակային բոնուսը կազմել է 100 հազար դրամ, կիսամյակայինը քիչ է եղել՝ 35 հազար: Ասում է՝ վճարման նոր համակարգը խթանում է ավելի շատ ու արդյունավետ աշխատել՝ զանգահարել, հերթական բուժզննության հրավիրել, օրինակ, զարկերակային հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտներին:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են՝ որպեսզի ոչ իրական այցելություններ պոլիկլինիկաներում չգրանցվեն, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում հնարավորություն է ստեղծվել, որ պացիենտը նման նշում տեսնելու դեպքում այդ մասին տեղեկացնի նույն «Արմեդ»-ի միջոցով:

Հեղինակ` Աննա Զախարյան

Դիտումների քանակ75
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 2025-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է 118 դատապարտյալ 19:2220 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում օդանավակայանները կարող են վերանվանվել Թրամփի պատվին. CBS News 19:1620 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը և Բրյուս Պողոսյանը քննարկել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԲՏԱ նախարարության միջև համագործակցության հնարավորությունները 19:1020 Փտր, 2026
  • Հասանք տուն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0420 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | 7.2 տոկոսով ՀՆԱ-ի աճ. որ ոլորտներն են նպաստել 19:0020 Փտր, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ղեկավարը անդրադարձել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին 18:5420 Փտր, 2026
  • Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով 18:4820 Փտր, 2026
  • «Ծիծաղելի մարդու երազը». պրեմիերա՝ Ռուսական թատրոնում 18:4120 Փտր, 2026
  • Ակվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը 18:3520 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչների հետ 18:2920 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Դանիար Իմանալիևը անդրադարձել են 2025-ին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին 18:1920 Փտր, 2026
  • Ռուսական մարտական ինքնաթիռները մոտեցել են Ալյասկային 18:1320 Փտր, 2026
  • Սեր գրքի նկատմամբ՝ կյանքի առաջին օրերից 18:0620 Փտր, 2026
  • Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների շնորհվել են մարզական կոչումներ 18:0020 Փտր, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնությունից օգտվելու 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ցանկ 17:5320 Փտր, 2026
  • Ներդրողները ռեկորդային գումար կներդնեն Եվրոպայում՝ ԱՄՆ-ի փոխարեն. FT 17:4620 Փտր, 2026
  • Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը 17:4020 Փտր, 2026
  • Հայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը 17:3320 Փտր, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին 17:2620 Փտր, 2026
  • Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է 17:2420 Փտր, 2026
  • Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը 17:1820 Փտր, 2026
  • Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը 17:1220 Փտր, 2026
  • Տեղական ավիաընկերությունները կրկին կարող են դիմել օդի տուրքի արտոնության համար 17:0620 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ–Վրաստան նոր ծրագրեր ավիացիայի ոլորտում․ կկազմվի գործողությունների ծրագիր 17:0020 Փտր, 2026
  • 2025-ին Վայոց ձորում նախաձեռնվել է 845 քրեական վարույթ. ամփոփվել են մարզի դատախազության աշխատանքները 16:5820 Փտր, 2026
  • Պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են. ՀՀ նախագահ 16:5120 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 16:4820 Փտր, 2026
  • Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին 16:4720 Փտր, 2026
  • Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին 16:3920 Փտր, 2026
  • Խուդաթյանը Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր 16:2820 Փտր, 2026
  • Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները 16:1820 Փտր, 2026
  • Աջափնյակում կրակոցների գործով 1 անձի ձերբակալման որոշում է կայացվել 16:1720 Փտր, 2026
  • Արման Եղոյանն Ազգային ժողովում հանդիպել է միջազգային դասընթացի մասնակիցների հետ 16:0120 Փտր, 2026
  • Արհեստական բանականությունից մինչև մշակութային ծրագրեր․ Ժաննա Անդրեասյանի և ՄԹ դեսպանի հանդիպումը 15:5320 Փտր, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ 15:4520 Փտր, 2026
  • Լոնդոնը Վաշինգտոնին թույլ չի տվել բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար 15:4020 Փտր, 2026
  • Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու համար 15:2420 Փտր, 2026
  • 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմոxները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն 15:1320 Փտր, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել 15:0220 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին. ԿԳՄՍՆ-ի հորդորը | 20.02.2026 15:0020 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ 14:4120 Փտր, 2026
  • Ադրբեջանը չի միանա Գազային ֆինանսական աջակցության փաթեթին 14:3020 Փտր, 2026
  • Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով. գործողը կվերափոխվի տարհանման թունելի 14:1920 Փտր, 2026
  • Քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ 14:1020 Փտր, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 10-15 օր՝ համաձայնության հասնելու համար 14:0220 Փտր, 2026
  • Ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն. վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել 13:5120 Փտր, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալները ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության շարունակականության հնարավոր ուղղությունները 13:3820 Փտր, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Հնդկաստանում մասնակցել է AI Impact Summit 2026 բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին 13:2520 Փտր, 2026
  • Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը 13:1620 Փտր, 2026
  • Հայաստանի պատվավոր հյուպատոսը հայտարարել է Մակրոնի՝ Երևան կատարելիք այցի մասին 13:0720 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Դիլիջանի նոր՝ 2.3 կմ թունելի շինարարությունը կտևի 4 տարի. կպահանջվի մոտ 70 մլն եվրո 13:0020 Փտր, 2026
  • Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 12:5820 Փտր, 2026
  • Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան 12:5020 Փտր, 2026
  • Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 12:4420 Փտր, 2026
  • Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել 12:3520 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր 12:2820 Փտր, 2026
  • Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է 12:2020 Փտր, 2026
  • Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջ 12:1720 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Վանաձորի մի շարք հասցեներում 12:1020 Փտր, 2026
  • Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում 12:0620 Փտր, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ 11:5720 Փտր, 2026
  • Պուտինը հանձնարարել է գործարարներին խթանել ծնելիությունը երկրում 11:4920 Փտր, 2026
  • Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 11:4020 Փտր, 2026
  • Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 11:2220 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը բաց է 11:1020 Փտր, 2026
  • Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման 11:0720 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին 10:5120 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում 10:4720 Փտր, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները 10:1320 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Նախագահը Հունաստանում ներկայացրել է ՀՀ տնտեսական բարեփոխումները | 20.02.2026 10:0020 Փտր, 2026
  • Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել 09:5020 Փտր, 2026
  • Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել 09:1420 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 08:5320 Փտր, 2026
  • Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են 08:4220 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2320 Փտր, 2026
  • Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել 08:1520 Փտր, 2026
  • Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ 08:0220 Փտր, 2026
  • Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան 05:1320 Փտր, 2026
  • «Օդանավակայա՞ն, թե՞ դիահերձարան». նոր կատակերգություն 01:0420 Փտր, 2026
  • Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում․ Միրզոյան 00:5220 Փտր, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է երկու մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 00:4020 Փտր, 2026
  • Գիրք նվիրելու օրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում 00:1620 Փտր, 2026
  • «Նախորդ տարի 40 գիրք եմ կարդացել», «Մոտ 50 գիրք եմ կարդացել». երեխաները՝ իրենց ընթերցած գրքերի մասին 00:0520 Փտր, 2026
  • 1:0. «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին» 23:5219 Փտր, 2026
  • Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 23:3419 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին 23:1919 Փտր, 2026
  • Փետրվարի 20-ի եղանակային կանխատեսումները 22:5719 Փտր, 2026
  • Փաստերի և փաստաթղթերի «լեզվով» կխոսենք տեղի ունեցած ֆինանսականբանկային «մեքենայություններից»․ Ռոմանոս Պետրոսյան 22:5019 Փտր, 2026
  • Չհիմնավորված հայտարարություններով հասարակությանը մոլորեցնել չի հաջողվելու. փորձագետ 22:4219 Փտր, 2026
  • ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարվել 22:3119 Փտր, 2026
  • Այցը լավ առիթ է քննարկելու ռազմավարական հարցեր. ՀՀ նախագահը Հունաստանում է 22:1819 Փտր, 2026
  • Կարճատև զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1219 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահրամ Միրաքյանի հետ 22:0319 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում 21:5419 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը 21:3319 Փտր, 2026
  • Մեր նոր առաջարկը՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյան 21:2119 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից տեսանյութ է հրապարակել 21:1519 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը. Թրամփը դիմեց Փաշինյանին և Ալիևին 21:0019 Փտր, 2026
  • Մեծ նվեր՝ Գրքի տոնին. ԵՊՀ-ում նոր գրադարան է բացվել 20:5919 Փտր, 2026
  • Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են 20:5519 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015