ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձից հետո խորհրդակցություն է անցկացնում ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Խորհրդակցությանը մասնակցում են գլխավոր դատախազը, ներքին գործերի, պաշտպանության նախարարները, ԱԴԾ տնօրենը, Ռոսգվարդիայի ղեկավարը, ՊԴԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարը: