Հրավառ նյութերի ներկրումը և վաճառքը կթույլատրվի միայն լիցենզավորված կազմակերպություններին: Դրանք հնարավոր կլինի կիրառել բացառապես տոնական օրերին կամ պետական միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ: Խորհրդարանական հանձնաժողովում այսօր փոփոխությունների նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Քննարկումն ավելի թեժ է եղել 92.3 մլն եվրո վարկ նախատեսող համաձայնագրի քննարկմանը: Նշվել է, որ նախագծում պատշաճ հիմնավորումներ չկան, թե ինչու ենք այդ վարկը վերցնում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: