Այսօր աշխարհում ամենամեծ մրցակցությունը տաղանդավոր մարդկանց համար է, այն մարդկանց համար, որոնք հակված են նորարարությունների, կարող են գաղափարները դարձնել բիզնես և իրենց վրա վերցնել ռիսկ, բերել կապիտալ, ստեղծել աշխատատեղեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ վերոնշյալ մարդկանց համար կատաղի պայքար է ամբողջ աշխարհում:
«Այն, որ մոտ 50 հազար նման մարդ որոշել է, որ Հայաստանը պետք է լինի իր նոր ապրելու տեղը, դա այն միջավայրի արդյունքն է, որը 2018 թվականից ի վեր սիստեմավորված ձևավորվում է Հայաստանում:
Չի կարող լինել կաթ՝ առանց կովի, եթե չկա միջավայր, չի կարող լինել արդյունք»,- ասաց Վահան Քերոբյանը: