• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաքուն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Հարևաններ» Բաքուն արձագանքել է Իսրայելի... 20:25
Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է գնում գործընթացը Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար
Քաղաքականություն
18:4615 Հնս, 2023

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

«Բացի դրանից՝ Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը:

Մասնավորապես՝ 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ա.Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում:

2015 թ. ապրիլի 17-ին նա ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ նաև Հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

Նույն տարվա մայիսի 18-ին Հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մարթա Սիմոնյանը:

2015 թ. հունիսի 8-ին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Միքայել Նարիմանյանը: ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի կանոնադրության 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերջինս իրավասու է եղել տնօրինել համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները և համալսարանի անունից կնքել գործարքներ՝ մինչև 20.000.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր, որը գերազանցող պայմանագրերը ենթակա են եղել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ա.Աշոտյանը, հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու իր պաշտոնից բխող հեղինակությունը, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող  «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 185.606.000 ՀՀ դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով ևս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Այդ կերպ նա կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարներին օրինական տեսք հաղորդելն ու դրանց օրինական շրջանառության մեջ ներգրավելը:

Մ.Նարիմանյանը, օգտվելով Ա.Աշոտյանի հովանավորչությունից, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում իրականացվելու է հիմնադրամի կարիքներից չբխող՝ առանձնապես խոշոր չափերի գույքի ձեռքբերում և վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն՝ 2015 թ. մայիսի 15-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է նույն ընկերությունից Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի երկու հասցեներում 19.796.000 ՀՀ դրամ և 17.198.000 ՀՀ դրամ արժողության 2 բնակարանների կառուցապատման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ նախնական պայմանագրեր։ Դրանց հիմքով 2015 թ. հունիսի 11-ին, 23-ին և սեպտեմբերի 23-ին Հիմնադրամից «Նավասար» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 36.994.000 ՀՀ դրամ: Այնուհետև, որպես հիշյալ գործարքի իրականացման հիմք, իր կողմից լիազորված անձ Կարեն Ակոպյանի միջոցով «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, Մ․Նարիմանյանը կնքել է հիշյալ անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հիմնական երկու պայմանագիր։ Դա այն դեպքում, երբ նշված բնակարանների կառուցապատման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ անհրաժեշտ չի եղել Հիմնադրամի կարիքների համար։ Վերջինս հաստատվել է հետագայում դրանք չօգտագործվելու փաստով և այն հանգամանքով, որ պայմանագրային հիմքով «Ֆորեստ Պարկ» ՍՊ ընկերությունը դեռևս 2013 թ.-ից պարտավորություն է ստանձնած եղել կազմակերպելու Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանգիստը հատուկ և արտոնյալ պայմաններով։

Բացի դրանից՝ նշված գնման արդյունքում, հետագա տարիներին այդ բնակարանների սպասարկման համար, 53.000-ական ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Այս ամենի հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ, Մ.Նարիմանյանը «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Ա.Աշոտյանի հանձնարարությամբ «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ և Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին հանձնարարել է կատարել այդ փոխանցումները:

Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015 թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը։

Բացի դրանից՝ Համալսարանը պարտավորվել է կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը:

Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագրեր։ Դրանցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով, 18.895.000 ՀՀ դրամով, 16.903.000 ՀՀ դրամով, 25.424.000 ՀՀ դրամով, 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում տարբեր մակերեսներով 4 բնակարանների կառուցապատման իրավունքները: Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել նաև նույն հողամասի այլ հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային սպորտային դահլիճը։ Դրանք, սակայն, մինչև 2018 թվականը, որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Հիմնադրամի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում:  

Ա.Աշոտյանի կազմակերպմամբ հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Արամ Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա.Բարսեղյանը ընկերությունում որպես բաժնետեր գրանցվել է 2017թ. մայիսի 19-ին, սակայն 2018 թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ Հանրապետությունում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, չեղարկել է գրանցումը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023 թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին):

Քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները:

15.06.2023 թ. Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով /խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը/ ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ276
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը 16:0230 Հնս, 2026
  • Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև իրավական օգնության և հանձնման վերաբերյալ փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս 15:4930 Հնս, 2026
  • Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ. Պեսկով 15:3830 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ 15:3130 Հնս, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 15:2430 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին 15:1630 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին 15:0330 Հնս, 2026
  • ՆԳ նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի իր գործընկերոջը 15:0130 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանի արտադրանքի էական մասը արտահանվում է շատ լայն աշխարհագրությամբ. Պապոյան 15:0030 Հնս, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 416 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5730 Հնս, 2026
  • Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին 14:4630 Հնս, 2026
  • Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 14:3130 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը 14:1930 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ենթադրյալ ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:1730 Հնս, 2026
  • Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների» 14:0330 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 13:5230 Հնս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊ 13:4130 Հնս, 2026
  • Պետական մի քանի գերատեսչություն «Մտադրությունների մասին» հուշագիր են ստորագրել 13:2930 Հնս, 2026
  • Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան 13:1630 Հնս, 2026
  • Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը 13:0730 Հնս, 2026
  • ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը 13:0230 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 |«Մի հատ տաշոն կրի, լիքը թեմաներ կան ստե». «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր գաղտնալսում 13:0030 Հնս, 2026
  • Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան 12:5230 Հնս, 2026
  • Պերուն նոր նախագահ ունի 12:4930 Հնս, 2026
  • Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը 12:4230 Հնս, 2026
  • Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 12:4030 Հնս, 2026
  • Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով 12:3630 Հնս, 2026
  • Վրաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի 12:2430 Հնս, 2026
  • Ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպք են բացահայտել 12:1230 Հնս, 2026
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:0030 Հնս, 2026
  • Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 11:5130 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3930 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ 11:2730 Հնս, 2026
  • Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները 11:2130 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից 11:0230 Հնս, 2026
  • Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան 10:4630 Հնս, 2026
  • «Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 10:3930 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները 10:2430 Հնս, 2026
  • Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց 10:1230 Հնս, 2026
  • Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար 10:0930 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Իրան-ԱՄՆ բանակցությունը ճշգրտել է նավթի շուկան, սև ոսկու գինը 69-73 դոլար է 10:0030 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել 09:5630 Հնս, 2026
  • Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով 09:5130 Հնս, 2026
  • Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան 09:4530 Հնս, 2026
  • Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:4130 Հնս, 2026
  • Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ 08:5330 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2530 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:0430 Հնս, 2026
  • Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել 00:5230 Հնս, 2026
  • ՀՀ ամենամեծ շինհրապարակը. Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը՝ Իրանի փոխնախագահի մասնակցությամբ 00:2830 Հնս, 2026
  • Տաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերը 23:4629 Հնս, 2026
  • Նավթի համաշխարհային շուկայում վերականգնվել է նախապատերազմական գինը 23:2129 Հնս, 2026
  • Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան 23:0429 Հնս, 2026
  • «Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին 22:5429 Հնս, 2026
  • Ինչ լուծում են ունեցել 2021-ի ընտրական հանցագործություններով վարույթները. ՍԴ անդամը՝ իրավապահներին 22:3429 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը 22:1229 Հնս, 2026
  • Հարցազրույց Ներսես Երիցյանի հետ 22:0529 Հնս, 2026
  • Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահից. Փաշինյան 21:5729 Հնս, 2026
  • Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան 21:4929 Հնս, 2026
  • Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու 21:3129 Հնս, 2026
  • Մաքսանենգություն՝ ՊԵԿ պաշտոնյաների օժանդակությամբ 21:1529 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ փոխնախագահների թեկնածուներից մինչև Պուտինի հետ հանդիպում. վարչապետի անդրադարձը 21:0029 Հնս, 2026
  • Յունիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5929 Հնս, 2026
  • «Առողջ մոլորակ, առողջ երեխաներ». միջոցառում COP17-ին ընդառաջ 20:5429 Հնս, 2026
  • Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի 20:4929 Հնս, 2026
  • Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում գազանջատումներ կլինեն 20:4529 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:3829 Հնս, 2026
  • Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցությունը Լիբանանին. Անուար ալ Անունի 20:3329 Հնս, 2026
  • «Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում 20:2829 Հնս, 2026
  • Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ 20:2329 Հնս, 2026
  • «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի միջոցով մարզի ավելի քան 850 բնակչի կյանքի որակը փոխվել է 20:1829 Հնս, 2026
  • Քննարկվել են դեպի Ֆրանսիա հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները 20:1329 Հնս, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 20:0729 Հնս, 2026
  • Երևանում երկրորդ անգամ անցկացվեց Պետրենկոյի «Դիրիժորական ակադեմիան» 20:0329 Հնս, 2026
  • Բերդ քաղաքում ջրանջատում կլինի 19:5629 Հնս, 2026
  • Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը 19:5029 Հնս, 2026
  • Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան 19:4429 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը 19:3729 Հնս, 2026
  • Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան 19:3429 Հնս, 2026
  • Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ 19:2829 Հնս, 2026
  • Վերանայումներ՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրում. 6911 ընտանիք արդեն հավաստագիր ունի 19:2129 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 29. 2026 19:1429 Հնս, 2026
  • Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:0529 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը շարժվում է դեպի ածխածնազերծ էներգետիկ համակարգ. քննարկում Կառավարությունում 19:0029 Հնս, 2026
  • Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ, ստեղծվել և փորձարկվել են նոր սոցիալական ծառայություններ 18:5629 Հնս, 2026
  • Հայաստանը զարգացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն․ ԱԳ փոխնախարարի ելույթը Դուբրովնիկում 18:4429 Հնս, 2026
  • Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր 18:3629 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները 18:2729 Հնս, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեա 18:1829 Հնս, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն» 18:0929 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0129 Հնս, 2026
  • Պակիստանը հայտնել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասին. Reuters 17:5129 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան 17:4029 Հնս, 2026
  • Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում․ ՆԳ նախարար 17:3629 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները 17:2529 Հնս, 2026
  • Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան 17:1229 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 21 մլն դրամի հեռախոսների մաքսանենգություն․ մեղադրյալների թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա 17:0029 Հնս, 2026
  • Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը 16:5829 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները 16:5529 Հնս, 2026
  • «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը 16:4429 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015