«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցելու պատճառներին:
«Սուրեն Պապիկյանի չմասնակցելը տվյալ միջոցառմանը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ: Վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ դա կապ ունի տարբեր տեխնիկական հարցերի, միգուցե պաշտպանության նախարարի այլ գործերի հետ: Մանրամասներին ես չեմ տիրապետում, բայց ենթատեքստը քաղաքական չէ: Բացարձակ՝ վերաբերմունք չէ ՀԱՊԿ կառույցի նկատմամբ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: