• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Կարևոր է, որ մարդու իրավունքների բոլոր պաշտպանները միմյանց նկատմամբ սոլիդար լինեն. ՄԻՊ Բաց հարթակ. Կարևոր է,... 20:39
Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․ Իրանի շուրջ զարգացումներ Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․... 19:46
TRIPP նախագծի իրականացումից կշահի նաև Ռուսաստանը. Ադրբեջանի դեսպան. «Հարևաններ» TRIPP նախագծի իրականացումից կշահի... 19:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սարսանգի ջրային պաշարներն ու Արցախի էներգաարտադրության  ներքին հնարավորությունները սպառվելու վտանգի առջև են
Լեռնային Ղարաբաղ
18:2806 Մայ, 2023

Սարսանգի ջրային պաշարներն ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունները սպառվելու վտանգի առջև են

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ։

«Արցախի Հանրապետության՝ 146-օր շարունակվող շրջափակման պայմաններում, հունվարի 9-ից ի վեր, արդեն 117 օր է՝ Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն, հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:

Ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը: Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն:

Արդյունքում, ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³:

Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն: Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի վերոնշյալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի:

Հատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախության ողջ ժամանակաշրջանում, ի տարբերություն խորհրդային տարիների, կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիվ, միտումնավոր ու հանցավոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով և ստիպելով արցախյան կողմին ակտիվորեն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Փաստորեն, նաև նշված հանցավոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկո-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մեջ պահելով Արցախի ժողովրդին։

Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ:

Կից՝ Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023 թ. հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ878
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Օդանավակայա՞ն, թե՞ դիահերձարան». նոր կատակերգություն 01:0420 Փտր, 2026
  • Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում․ Միրզոյան 00:5220 Փտր, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է երկու մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 00:4020 Փտր, 2026
  • Գիրք նվիրելու օրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում 00:1620 Փտր, 2026
  • «Նախորդ տարի 40 գիրք եմ կարդացել», «Մոտ 50 գիրք եմ կարդացել». երեխաները՝ իրենց ընթերցած գրքերի մասին 00:0520 Փտր, 2026
  • 1:0. «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին» 23:5219 Փտր, 2026
  • Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 23:3419 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին 23:1919 Փտր, 2026
  • Փետրվարի 20-ի եղանակային կանխատեսումները 22:5719 Փտր, 2026
  • Փաստերի և փաստաթղթերի «լեզվով» կխոսենք տեղի ունեցած ֆինանսականբանկային «մեքենայություններից»․ Ռոմանոս Պետրոսյան 22:5019 Փտր, 2026
  • Չհիմնավորված հայտարարություններով հասարակությանը մոլորեցնել չի հաջողվելու. փորձագետ 22:4219 Փտր, 2026
  • ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարվել 22:3119 Փտր, 2026
  • Այցը լավ առիթ է քննարկելու ռազմավարական հարցեր. ՀՀ նախագահը Հունաստանում է 22:1819 Փտր, 2026
  • Կարճատև զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1219 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահրամ Միրաքյանի հետ 22:0319 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում 21:5419 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը 21:3319 Փտր, 2026
  • Մեր նոր առաջարկը՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյան 21:2119 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից տեսանյութ է հրապարակել 21:1519 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը. Թրամփը դիմեց Փաշինյանին և Ալիևին 21:0019 Փտր, 2026
  • Մեծ նվեր՝ Գրքի տոնին. ԵՊՀ-ում նոր գրադարան է բացվել 20:5919 Փտր, 2026
  • Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են 20:5519 Փտր, 2026
  • Շուկայում ձվի թանկացումը սեզոնային է, դեֆիցիտ չկա. արտադրող 20:4919 Փտր, 2026
  • Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ 20:4619 Փտր, 2026
  • Փետրուար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4219 Փտր, 2026
  • AMX-ADX. միավորելով շուկաներն ու ներդրողներին 20:3419 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.02.2026 20:2719 Փտր, 2026
  • Վաղ թե ուշ բոլոր երկրները կհամաձայնեն միանալ «Խաղաղության խորհրդին». Թրամփ 20:2119 Փտր, 2026
  • Իրանը և ՌԴ-ն համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել 20:1619 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 19 Փետրուար․ 2026 20:0919 Փտր, 2026
  • Մրցունակ կադրեր մեդիա ոլորտի համար. Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան 5 տարեկան է 20:0419 Փտր, 2026
  • Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղություն հաստատելու համար 19:5619 Փտր, 2026
  • Բյուջեից 2,9 միլիարդի հետվճար հունվարին, 1 մլրդ 48 մլն դրամ՝ սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչներին 19:4819 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:4019 Փտր, 2026
  • Բագրատ Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով 19:3319 Փտր, 2026
  • Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր․ Ժաննա Անդրեասյան 19:2619 Փտր, 2026
  • Վարչապետը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ 19:1419 Փտր, 2026
  • Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև. Թրամփը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին 19:0719 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը Վաշինգտոնում մասնակցում է Խաղաղության խորհրդի նիստին | 19.02.2026 19:0019 Փտր, 2026
  • Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց 18:5919 Փտր, 2026
  • Քննարկվել է ֆիլմերի դասակարգման և դրանց տարիքային սահմանափակումների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու վերաբերյալ հարցը 18:4419 Փտր, 2026
  • Վաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը 18:3219 Փտր, 2026
  • Տավարաբուծության զարգացման 5-ամյա ծրագիր. ի՞նչ է ակնկալում պետությունը 18:2819 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին 18:1719 Փտր, 2026
  • Չարլզ III-ը մեկնաբանել է եղբոր ձերբակալության մասին լուրը 18:0719 Փտր, 2026
  • Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին 17:5919 Փտր, 2026
  • Ռուսաստանը միշտ եղել է Կուբայի կողքին, աջակցել սեփական ճանապարհով զարգանալու. Պուտին 17:4619 Փտր, 2026
  • Եվս 2 տարի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանը կրկին կբացի դռները. նորոգված շենքում կունենան վերնատուն 17:3819 Փտր, 2026
  • Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները 17:2419 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են Հագվի գյուղում կատարված գողությունը. կատարվում է նախաքննություն 17:1419 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ 17:0719 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Աջափնյակում տեղի ունեցածը նաև մարդկանց խնդրահարույց կրթության հետևանք է. ՄԻՊ 17:0019 Փտր, 2026
  • Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տնտեսական աշխատանքային խումբ կստեղծեն. Լավրով 16:5719 Փտր, 2026
  • Կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համար. պարզաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 16:4319 Փտր, 2026
  • Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը. Հունաստանի խորհրդարանի նախագահ 16:3219 Փտր, 2026
  • Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին 16:2519 Փտր, 2026
  • Նոր նշանակում ՔԿ-ում 16:1219 Փտր, 2026
  • Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է փլուզվել. Շոյգու 16:0219 Փտր, 2026
  • Կառավարությունը սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը 15:5319 Փտր, 2026
  • Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին 15:4019 Փտր, 2026
  • «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանը 15:3419 Փտր, 2026
  • «Քարֆուր»-ի «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է 15:2519 Փտր, 2026
  • World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր կոչմանը 15:2419 Փտր, 2026
  • Հայաստանի և Լեհաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր 15:1719 Փտր, 2026
  • Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին 15:1219 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Քաղաքականությունը պտուղներ է տալիս․ ՀՀ-ն առաջընթաց է գրանցել տնտեսական ինդեքսում 15:0019 Փտր, 2026
  • Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման 14:5619 Փտր, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2025-ին 14 մլրդ 389 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:4119 Փտր, 2026
  • Գազատար է վնասվել. գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորի մի շարք հասցեներում 14:3119 Փտր, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2219 Փտր, 2026
  • ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ հարաբերությունները շարունակում են խորանալ 14:1019 Փտր, 2026
  • Հրդեհ՝ սննդի կետերից մեկի նկուղային հարկում 13:5619 Փտր, 2026
  • Արաղչին և Գրոսին հեռախոսով քննարկել են ԱՄՆ-Իրան վերջին բանակցությունները 13:3919 Փտր, 2026
  • Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի 13:1819 Փտր, 2026
  • Անտառապետը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին. ոստիկանների բացահայտումը 13:0919 Փտր, 2026
  • Անահիտ Մանասյանի ճեպազրույցը 13:0719 Փտր, 2026
  • Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում 13:0619 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | Լավ է տարածաշրջանի համար. Բոճորիշվիլին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցման մասին 13:0019 Փտր, 2026
  • Բավականին ծանր է բուժառուների վիճակը. Ավանեսյանը՝ Աջափնյակում կրակոցներից տուժածների մասին 12:5919 Փտր, 2026
  • Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով. ԱՍՀՆ-ն բանկային քարտ ստանալու ժամկետ է սահմանել մարտի 5-ը 12:4619 Փտր, 2026
  • Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը 12:3919 Փտր, 2026
  • Վաշինգտոնն ու եվրոպական որոշ երկրներ քննարկում են Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրի հնարավորությունը. Զելենսկի 12:3219 Փտր, 2026
  • 2026-ի հունվարից ևս 15 հազար քաղաքացի սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից. ԱՍՀ նախարար 12:2919 Փտր, 2026
  • Ձևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը 12:2319 Փտր, 2026
  • ՀՀ-ում արձանագրվել է «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք 12:1419 Փտր, 2026
  • 2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին 948 մլն դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 12:1119 Փտր, 2026
  • ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում 12:0819 Փտր, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0519 Փտր, 2026
  • 2026-ից մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական. պիլոտային ծրագրում շտկումներ են արվել 12:0219 Փտր, 2026
  • ՄԻՊ-ը շարունակում է ակտիվ գործունեությունը խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ 11:5119 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն՝ Հայաստանում առավել մեծ թվով՝ մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների մասին 11:4319 Փտր, 2026
  • Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ 11:3319 Փտր, 2026
  • Դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա Հայաստանում լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին. Շոյգու 11:2619 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան 11:2219 Փտր, 2026
  • Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն Կառավարության անդամներին գրքեր է նվիրել 11:1419 Փտր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումը Վրաստանի համար ռիսկեր չի ստեղծում. Բոճորիշվիլի 11:0919 Փտր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0019 Փտր, 2026
  • Շարունակում ենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին. Շվեդիայի ԱԳ նախարար 10:4719 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում 10:3119 Փտր, 2026
  • Մագիստրոսական «կանաչ» կրթական ծրագրեր՝ բուհերում 10:1019 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015