• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
«Քոչարի» կուսակցության խոստումները «Քոչարի» կուսակցության խոստումները 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը
Հասարակություն
12:1203 Մայ, 2023

ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ 81 կողմ ու 0 դեմ ձայնով՝ օրենսդիրը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագծին։ Ըստ այդմ՝ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվում են 122-ը։

Այսպիսով՝

  • գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը.
  • գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով.
  • կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունը, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

    Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները՝

– հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլ նաև մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը.

–  վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը (մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը)։ Հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը և նախատեսվել, որ բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տևողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչև երկու տարեկան երեխա ունեցող կնոջը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը (այս մասով միաժամանակ հարկ է նկատել, որ նշված կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել է նաև երեխայի տարիքային շեմը՝ մեկուկես տարեկանի փոխարեն՝ երկու տարեկան)։

  • ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը։
  • վերանայվել են արձակուրդի կարգավորումները՝

– եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի.

– նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում.

– ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը.

– մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։

  • աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաև գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։
  • նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն,
  • լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե՝

– աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը.

– աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը.

  • գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը,
  • այսուհետ կգործեն աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ճկուն կարգավորումներ. աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում՝ չպահպանելով Աշխատանքային օրենսգրքով սահմանված նախապես ծանուցման 30-օրյա ժամկետը, իսկ պայմանավորվածությունները չպահպանելու դեպքում՝ սահմանվել է գործատուին տուժանք վճարելու պահանջ,
  • հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է սահմանվել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար,
  •  հստակեցվում են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը,
  • վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները, 
  • սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ կողմերի միջև փոխանակմամբ,
  • նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի (երբ աշխատողին տրամադրվել է արձակուրդ չաշխատած ժամանակահատվածի համար ևս) գանձում կատարել նաև այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ,
  • մեղմացվում են գործադուլ հայտարարելու որոշումը կայացնելուն վերաբերող իրավակարգավորումները, որոնք, ի տարբերություն գործող նորմերի, նախատեսում են ավելի քիչ աշխատողների կամահայտնության դեպքում գործադուլ հայտարարելու հնարավորություն (օրինակ, գործատուի մոտ գործադուլի համար գործող կարգավորումներով պահանջվում է աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի ձայների առկայություն, իսկ առաջարկվող փոփոխություններով՝ աշխատողների ընդհանուր թվի առնվազն կեսի ձայների առկայությունը),
  • նախագծով վերանայվում են նաև աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները։ Օրինակ՝

– որպես աշխատողների ներկայացուցիչների իրավունք՝ նախատեսվել է ամրագրել նաև աշխատողների իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները դատական կարգով բողոքարկելու իրավունքը,

– նախատեսվել է որպես գործատուի պարտավորություն սահմանել (աշխատողների ներկայացուցիչներին իրենց լիազորությունների իրականացման համար) կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ, տարածք և նյութատեխնիկական միջոցներ տրամադրելը,

  • նախատեսվել են նաև սոցիալական գործընկերությանը, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, արհմիությունների դերին, գործատուի կողմից մասնագիտական ուսուցում կազմակերպելուն վերաբերող, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների լուծմանն ու Աշխատանքային օրենսգրքի դրույթները Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված այլ փոփոխություններ։
Դիտումների քանակ4662
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին 12:1712 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել 11:5612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4512 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր 11:4212 Մայ, 2026
  • Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է 11:3112 Մայ, 2026
  • Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին 11:2812 Մայ, 2026
  • Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:2312 Մայ, 2026
  • Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում. Կալուգին 11:1812 Մայ, 2026
  • Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ 11:1412 Մայ, 2026
  • Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք 11:0612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արզնի գյուղում 11:0212 Մայ, 2026
  • Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ 10:5912 Մայ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 10:4912 Մայ, 2026
  • Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 10:1012 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրթական հաստատությունը կրթության համար է. ով չի հասկացել՝ կհասկացնենք. ԿԳՄՍ նախարար 10:0012 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 09:5012 Մայ, 2026
  • Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր․ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում 09:3012 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1312 Մայ, 2026
  • Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան 08:5912 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4112 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում, ներկայացվել են համաժողովի հիմնական առաջնահերթությունները 08:1312 Մայ, 2026
  • Տավուշում վագոն-տնակ է այրվել 08:0012 Մայ, 2026
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում 01:0012 Մայ, 2026
  • Թրամփի կողմից իրանական առաջարկի մերժման ֆոնին նավթի գները բարձրացել են 00:4712 Մայ, 2026
  • Բա ո՞վ, եթե ոչ մենք. ըստ Շիրինյանի՝ հայ ժողովրդի համար կենսական է քրիստոնեական ժողովրդավարությունը 00:3512 Մայ, 2026
  • Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է այդ որոշումը կայացնելու պահը. Փաշինյանն արձագանքում է Պուտինին 00:2412 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության հանդիպումները՝ Վանաձորում 00:0412 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» նախընտրական հանդիպումները խորհրդանշական վայրերում է կազմակերպում 23:5011 Մայ, 2026
  • «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:3811 Մայ, 2026
  • Չեն ասելու Բրազիլիա, ասելու են Աբովյան, ՀՀ. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի, իր կապերի, ծրագրերի մասին 23:1611 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզչական անակնկալներ է խոստանում 23:0011 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին 22:3911 Մայ, 2026
  • Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ 22:2511 Մայ, 2026
  • Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար 22:1511 Մայ, 2026
  • Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ 22:0211 Մայ, 2026
  • Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ Ջրային կոմիտեի և ՀԿ-ների քննարկման օրակարգում 21:5711 Մայ, 2026
  • Բախ և Նարեկացի. հավերժական զրույց 21:4411 Մայ, 2026
  • Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ 21:2111 Մայ, 2026
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026
  • Թվային տեխնոլոգիաներ՝ ապահովագրական համակարգում 19:2211 Մայ, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել և՛ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 19:1011 Մայ, 2026
  • Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:0311 Մայ, 2026
  • Շրյոդերը չի կարող միջնորդ լինել. Կալաս 18:5411 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով 18:4611 Մայ, 2026
  • Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն 18:4011 Մայ, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18:3311 Մայ, 2026
  • Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել 18:2611 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 18:1711 Մայ, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր 18:0911 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0211 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները 17:5511 Մայ, 2026
  • Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն 17:4711 Մայ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 871 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3711 Մայ, 2026
  • ՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 17:2611 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը 17:1711 Մայ, 2026
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական դրոնների հետ կապված վերջին միջադեպից հետո 17:0911 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Քանաքեռավանում հողերի օտարման սխեմա 17:0011 Մայ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը 16:5911 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը 16:5111 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:5011 Մայ, 2026
  • Գլխուղեղի ուռուցքներ. ախտանշաններն ու բուժումը 16:4211 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերները տպավորիչ և օրինակելի են համարում ԵՔՀ գագաթնաժողովի մշակութային մասը 16:3011 Մայ, 2026
  • Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում 16:2211 Մայ, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ 16:1211 Մայ, 2026
  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն այցելել է Վրաստան 16:0211 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր 15:5011 Մայ, 2026
  • Հայաստանում ներդրվում է անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ 15:3611 Մայ, 2026
  • Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին, Թրամփն այն անվանել է «բացարձակապես անընդունելի». BBC 15:3611 Մայ, 2026
  • 16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում 15:2711 Մայ, 2026
  • Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան 15:2711 Մայ, 2026
  • Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 15:1611 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին 15:0711 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ճանապարհ, որ կարող է փոխել գյուղի ապագան. շատերը Գոշում հյուրատնային բիզնես են սկսում 15:0011 Մայ, 2026
  • Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը 14:5911 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին 14:5011 Մայ, 2026
  • Բաբաջանյանցիների համերգը՝ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին 14:2711 Մայ, 2026
  • Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 14:1511 Մայ, 2026
  • Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել 14:0611 Մայ, 2026
  • Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս 13:5811 Մայ, 2026
  • Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել 13:4711 Մայ, 2026
  • Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC 13:4011 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր 13:2411 Մայ, 2026
  • Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար 13:1211 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Երևանում տոնական զորահանդեսին կներկայացվի հայկական արտադրության զինտեխնիկա 13:0011 Մայ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը 12:5711 Մայ, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 12:4911 Մայ, 2026
  • Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ 12:4311 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 12:3211 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015