Երևանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է առաքելությունը լիներ, շարունակվում է գտնվել լրամշակման փուլում։ Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Հեղինակ՝ Անի Օհանյան