ԱԺ գլխադասային հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Նիստն անցել է լարված մթնոլորտում: Խորհրդարանի ընդդիմության առաջադրած թեկնածու Էդգար Ղազարյանն ու պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, որից հետո ՔՊ պատգամավորները հեռացել են նիստերի դահլիճից: Վերադառնալով՝ նրանք լսել են մյուս թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ելույթը, և հաստատել նրա թեկնածությունը:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: