Ադրբեջանի և Իրանի նկատմամբ Իսրայելի գործողությունները Թեհրանի ուշադրության կենտրոնում են, և Իրանը ժամանակին համապատասխան քայլեր կձեռնարկի:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադարի Ջահրոմին՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ Ադրբեջանի պաշտոնյաների կոշտ դիրքորոշումներին:
Ջահրոմին նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև անխզելի կապեր գոյություն ունեն, հավելել՝ «երկու ժողովուրդների թշնամի Իսրայելը փորձում է պառակտում մտցնել նրանց միջև»: