Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 46 189-ով կամ 7.1%-ով:
Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում իրականացվել է 53.7 մլն գործարք՝ 917.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը քանակային 6.3 մլն գործարքով կամ 13.3 %-ով, իսկ արժեքային` 216.9 մլրդ ՀՀ դրամով կամ 31.0 %-ով: