ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումն առաջին ընթերցմամբ ՝ նշելով, որ դա հակասում է Եվրամիության մաս դառնալու Թբիլիսիի ձգտումներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բորելը նշել է, որ այդ օրենքն անհամատեղելի է այն արժեքների ու չափանիշների հետ, որոնց հավատարիմ է ԵՄ-ն, ինչպես նաև հակասում է կազմակերպությանն անդամակցելու Վրաստանի մտադրությանը։ Միաժամանակ նա հորդորել է հարգել երկրի քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի դուրս գալու իրավունքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 66 քաղաքացու:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին և խոստացել վետո կիրառել օրենքի հանդեպ, որը, ըստ նրա, անվավեր է և ոչ մեկին պետք չէ: