Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին Անկարայի օդանավակայանում դիմավորել է երկխոսության գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Արդեն արտգործնախարարությունում Միրզոյանին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էր սպասում: 30 տարվա մեջ առաջին անգամ Անկարայում և Թուրքիայի ԱԳՆ շենքում Հայաստանի դրոշն է ծածանվել:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի մանրամասները` Անի Օհանյանի, Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: